TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Սանիթեք

Չնայած «Սանիթեք»-ը վերջին ասուլիսին շատ անկեղծ էր, առաջիկայում կրկին հանդես կգա. հայտարարություն

16:41 14.08.2019

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կայացած զրույցին: ««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին՝ քաղաքապետի արձագանքները բավարար էին: Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, […]

̰
«Սանիթեքն» այնքան է ձգձգում, որ մոտս կասկած առաջացավ, որ ժամանակ են շահում. Մարության

15:29 13.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում պատմում է, թե ինչ առաջարկներ են արվել այս ընթացքում «Սանիթեքի» հետ բանակցություններում: «Սանիթեքն» առաջարկել է բարձրացնել գինը, սակայն քաղաքապետարանը չի համաձայնել, փոխարենն առաջարկել է մեկ պայմանագիրը խզել, նոր մրցույթ հայտարարել, իրենք էլ ներկայանան նոր գնով, եթե ավելի էժան գին առաջարկող չի լինի, ապա նոր գնով կստանձնի պարտականությունները: […]

̰
Ես առաջին օրվանից սկսել եմ բանակցել նրանց հետ. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին

14:35 13.08.2019

Ըստ «Սանիթեքի» պայմանագրի` Երևանում պետք է լինի 16 հազար հատ մետաղական աղբաման, բայց այժմ կա ընդամենը 5000 մետաղական և պլաստմասսե աղբաման: Այս մասին վարչապետի հետ ուղիղ եթերում քննարկման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը վարչապետին տեղեկացրել է Երևանի աղբահանության խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի մանրամասները: Մարությանը նշեց, որ ընկերությունը […]

̰
ՊԵԿ-ն անդրադարձել է «Սանիթեք»-ի գործին

11:27 13.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2019թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափի հարկ չվճարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել […]

̰
Մենք չենք հավատում հրաշքի. Դավիթ Խաժակյանը՝ «Սանիթեքի» աշխատանքի մասին

16:00 09.08.2019

«Ինչ վերաբերում է նրան, որ համայնքն է փորձում բոլոր խնդիրները լուծել, դա լավ օրից չէ, որովհետև չեք կարող ցույց տալ մի կազմակերպություն, որ ծառայությունները պատվիրակել է մի կազմակերպության և երկարաժամկետ հատվածում նորմալ իրականացնում է, դրա համար որոշում ենք կայացրել, որ տրանսպորտային համակարգը ևս համայնքը կառավարի»,- այսօր ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: […]

̰
Հույս ունեմ, որ քաղաքապետարանի մուտքի զինանշանի փոխարեն մուրճ և մանգաղ չենք տեսնի. Խաժակյան

15:40 09.08.2019

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու նիստում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով մի շարք հարցերին, խոսեց ապրիլի 29-ից Երևանի մանկապարտեզի բյուջեից վերաֆինանսավորման մասին: «Մանկապարտեզների բյուջեն նվազեցվել էր 243 մլն դրամով, մեկնարկը տրվեց ապրիլի 29-ին, եթե ապրիլից արդեն գիտեինք, որ չենք հասցնելու շինարարություն անել, բնականաբար կարելի էր բյուջեն դատարկել, հուլիսին կրկին 5 մլն դրամ հանվել է մանկապարտեզների […]

̰
«Եթե, եթե, եթե… «Եթե»-ով լինում է Կիկոսի մահը». Վարդանյանի հարցն ու փոխքաղաքապետի պատասխանը

14:15 09.08.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երկու հարց ուներ փոխքաղաքապետերին, որոնցից երկրորդը հետևյալն էր. «Պարո´ն Հայկ Սարգսյան, մի քանի ամիս առաջ ձեր ելույթում ասացիք, որ քաղաքապետն էլ է բազմիցս ասել, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը լինելու է քաղաքական որոշում, սա քաղաքակա՞ն որոշում է, թե՞ քաղաքային խնդիրների հետ կապված որոշում»: Հարցին արձագանքեց Հրաչյա Սարգսյանը՝ ասելով. […]

̰
«Սանիթեքը» ներդրումներ անելու համար մեկ պայման է դրել. Հակոբ Կարապետյան

14:02 09.08.2019

«Սանիթեքի» կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման»,- օգոստոսի 9-ին ասել է  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ լրագրողների հետ խոսելով աղբահանության խնդրի մասին: Կրկնելով Երևանի քաղաքապետի ասածները այդ թեմայի վերաբերյալ՝ Հակոբ Կարապետյանը նշել է, որ համագործակցության դուռը միշտ բաց է եղել «Սանիթեքի» համար, քաղաքապետարանը այդ դուռը երբեք […]

̰
«Պայմանագիր խզել» բառը դարձել է ոնց որ Ամերիկայի համար «Ցեղասպանություն» բառը, ոչ մի կերպ չեք արտաբերում. Վարդանյան

13:52 09.08.2019

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն ավագանու նիստի ժամանակ հարցեր ուղղեց փոխքաղաքապետերին: Հիշեցնենք` քննարկվում էր Երևանի աղբահանության խնդիրները լուծելու համար տեխնիկա ձեռք բերելու նպատակով բյուջեից 1 մլրդ 700 մլն դրամ հատկացնելու հարցը: Վարդանյանը հարցրեց. «Նախկինում մեկ ամիս առաջ ավագանու անդամները բոլոր հարցազրույցներում ասում էին, որ օգոստոս ամսին խնդիրը կարգավորված է լինելու, հիմա օգոստոսը դարձել է սեպտեմբեր […]

̰
«Երբ «Սանիթեքին» խնդրեցինք օգնել, որ իրականացնենք գործընթացը, որևէ աջակցություն չստացանք». Երևանի փոխքաղաքապետ

13:40 09.08.2019

«Մենք ակնկալում ենք, որ «Սանիթեքն» իր պարտականություններն ամբողջությամբ իրականացնի, մենք ձեռք ենք բերել նոր աղբամաններ ու որոշեցինք փոխել, ու երբ «Սանիթեքին» խնդրեցինք օգնել, որ իրականացնի այդ գործընթացը, որևէ աջակցություն չստացանք, մենք ամեն կերպ փորձում ենք օգնել կազմակերպությանը, որն անցնի իր կազմակերպությունների պատշաճ իրականացմանը: Բայց երբ ոչ մի փոփոխություն տեղի չունենա, ապա մենք պիտի մտածենք, որ […]

̰
«Լավ օրից չի …». Երևանն աղբահանության ոլորտում կատարում է ճգնաժամային կառավարում

13:24 09.08.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանը ավագանու այսօրվա նիստում հարց բարձրացրեց. «Լավ օրից չի, որ հավաքվել ու քննարկում ենք այս հարցը, մեծ պատասխանատվություն ուներ «Սանիթեքը», որը ձախողում է: Այս գումարով ձեռք ենք բերում ավելի փոքր մեքենաներ նեղ մուտքերով բակեր մտնելու համար: Արդյո՞ք հաշվարկները ճիշտ են կատարվել, որ այլևս նման խնդիր չենք ունենալու, հաճախ […]

̰
Ինչո՞ւ է իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ «Սանիթեք»-ի պարզաբանումը

10:01 09.08.2019

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևան քաղաքում աղբահանության խնդրի չլուծման հետ: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, Հարգելի՛ համաքաղաքացիներ, «Սանիթեք» ընկերության կողմից ս.թ. օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի […]

̰
Դավթաշեն համայնքի նախկին ղեկավարը մեղադրում է քաղաքապետին. քաղաքապետարանը՝ հիշեցնում քրեական գործը

12:48 07.08.2019

Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին, մեղադրել քաղաքապետին քաղաքացիներին մոլորեցնելու մեջ. «Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է ՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն չլինի, թե այդ ընկերության փաստաբանն եմ, ես «Սանիթեք»-ին նայում եմ որպես միջազգային ներդրող, և այդուհանդերձ ե՞րբվանից և ինչու՞ «Սանիթեք»-ը դադարեցրեց ներդրումները։ Հիշեցնեմ […]

̰
Դավթաշեն վարչական շրջանում «Սանիթեք»-ին դուրս են «շպրտել»՝ առանց նրա համաձայնության. բանավեճ աղբահանության թեմայով

13:03 05.08.2019

Երեկ Դավթաշեն վարչական շրջանում «Սանիթեք»-ին դուրս են «շպրտել»՝ առանց իրավական գործընթաց սկսելու, առանց բանակցելու, ինչը դուր չի եկել «Սանիթեք»-ին: Այս մասին օգոստոսի 5-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը: «Երբ քաղաքապետարանը, որպես օգնություն, բերեց աղբամաններն ու մեքենաները, դրանք որպես օգնություն էին ներկայացվում, «Սանիթեքը» չէր հակադարձում, չէր ասում՝ պետք […]

̰
Քաղաքապետարանն ունի մեկ ելք. Խաժակյանն՝ աղբահանության խնդրի մասին

12:38 05.08.2019

««Սանիթեք»-ի պայմանագրային պարտավորությունների ձախողումն ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է, որ իրենց բարձրաձայնած խնդիրները ևս ունեն օբյեկտիվ կողմ այն առումով, որ ունենք վնասվող աղբամաններ, ունենք աղբավայրեր, որտեղ ելումուտը մեքենաների համար վտանգավոր է և անընդհատ վնասում էր առաջացնում, ուստի ակնհայտ է, որ պետք է պայմանագրի վերանայումներ իրականացվեր համագործակցության շրջանակներում, ինչը տեղի չունեցավ», – օգոստոսի 5-ին, լրագրողների […]

̰
Երբ քաղաքապետը կապալառուի հետ անցնում է հրապարակային փոխհրաձգության, նշանակում է՝ բանակցությունները ձախողված են. Խաժակյան

12:01 05.08.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է աղբահանության խնդիրների մասին: «Խոսքը գնում է մի կազմակերպության մասին, ում գույքն ամբողջությամբ վնասված է, ումից հանրությունն ակնկալիք չունի: Հիմա միակ տարբերակը մնում է սպասել, թե համայնքային հիմնարկը երբ պետք է ամբողջ թափով սկսի գործել: Հույս ունենք, որ առաջիկայում խնդիրը կլուծվի: Մեր նշակետն […]

̰ ̰
Որևէ նոր առաջարկ ասուլիսի ժամանակ չի հնչել. Հակոբ Կարապետյանը՝ «Սանիթեքի» ասուլիսի մասին

18:03 02.08.2019

Այսօր տեղի ունեցած «Սանիթեքի» ասուլիսին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ ասուլիսին առանձնապես նորություն չեն ասել, և քննարկված հարցերից իրենք տեղյակ են եղել: Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեքի» ղեկավարի այն խոսքին, որ իրենց քաղաքական ճնշումների են ենթարկել, և այդ ճնշումների վառ ապացույցը 2019-ի փետրվարին ընկերության դեմ հարուցված […]

̰
Ինչո՞ւ է «Սանիթեքի» ղեկավարը խուսափում Երևան գալ

14:27 02.08.2019

Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության ղեկավարի ասուլիսը Երևանի փոխարեն ի սկզբանե նախատեսվել էր իրականացնել Թբիլիսիում, ապա ընկերությունում հրաժարվեցին այդ մտքից։ Ասուլիսը տեղափոխվեց Երևան, բայց հեռակա․ ընկերության ղեկավարը հարցերին պատասխանում է տեսակապի միջոցով։ Միաժամանակ ընկերության նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ հարկերը վճարելուց խուսափելու մեղադրանքով։ Այս կապակցությամբ լրագրողները հարցրին՝ ընկերությանը ղեկավարը կարծում է, որ իրեն կարող են […]

̰
«Սանիթեքի» ղեկավարը հերքում է Տարոն Մարգարյանի կապն ընկերության հետ

14:12 02.08.2019

Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության ղեկավարն այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս հերքեց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կապն ընկերության հետ։ «Նա ո՛չ սեփականատեր է, ո՛չ բաժնետեր է, ո՛չ գործընկեր է և ո՛չ էլ կապ ունի «Սանիթեքի» հետ։ Ուղղակի այն ժամանակ, երբ ընկերությունը եկավ Հայաստան և սկսեց գործունեությունը, Մարգարյանը Երևանի քաղաքապետն էր»,- ասաց ընկերության ղեկավարը։

̰
«Սանիթեքը» կդիմի միջազգային արբիտրաժի, բայց ունի նաև աղբահանության վերանայման 2 առաջարկ

13:38 02.08.2019

«Սանիթեք» ընկերությունը մտադիր է դիմել միջազգային արբիտրաժի իրականացման։ Իսկ մինչ այդ՝ երկուշաբթի, մտադիր են հանդիպում ունենալ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօրվա հեռակա ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը։ Նա ասաց, որ անկախ դրանից՝ իրենք ոչ մի դուռ չեն փակում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության հարցում, նույնիսկ երկու առաջարկ ունեն, որոնք պատրաստ են իրականացնել […]

̰
Քանի որ աղբը հեշտ տեսանելի խնդիր է, «Սանիթեքը» դարձավ քաղաքական քարոզարշավի թիրախ․ ընկերության ներկայացուցիչ

13:02 02.08.2019

«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչներն այսօր հերքեցին բոլոր մեղադրանքները, որ իրենց հասցեին հնչում են այս օրերին։ Իրավաբանն ապօրինի համարեց քրեական գործը, որով ընկերությունը մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ, իսկ մեկ այլ ներկայացուցիչ նշեց, որ դժվարին պայմաններում իրենք մշտապես շարունակել են կատարել իրենց աշխատանքը։ «2018 թվականին, երբ «Սանիթեքի» համար կրիտիկական և ընկերության համար բարդ ժամանակաշրջանի մեջտեղում սկսվեց հեղափոխությունը, […]

̰
«Սանիթեքի» դեմ գործն ապօրինի և անհիմն է․ ընկերության իրավաբանը հակափաստարկներ ներկայացրեց

12:50 02.08.2019

«Սանիթեք» ընկերությունն անհիմն է համարում այն քրեական գործը, որ հարուցվել է 2019-ի փետրվարին այն մեղադրանքով, որ ընկերությունը չի վճարել հարկերը։ Ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ որոշ հակափաստարկներ ներկայացրեց այդ առիթով։ Նա ասաց, որ որպես օտար ներդրող՝ հարկային փոփոխությունների դեպքում ընկերությունն իրավունք ունի օգտվել նախորդ հարկային ռեժիմից, որից օգտվել է ներդրումներ անելիս։ 2017 թվականի […]

̰
«Սանիթեքի» դեմ քրգործն անօրինական է, փորձում են բռնագրավել գույքը․ ընկերության ղեկավարն ասուլիս է տալիս տեսակապով

12:23 02.08.2019

«Սանիթեք» ընկերության ղեկավարի ասուլիսն այսօր անցկացվում է հեռակա՝ տեսակապի միջոցով։ Ընկերության ղեկավարն այսօր բացատրեց, թե ինչու է խոսում տեսակապով և ինչու էր ուզում ասուլիսն անցկացնել Թբիլիսիում, ոչ թե Երևանում։ ««Սանիթեք» ընկերությունն արդեն տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների։ Եվ այդ ճնշումների օրինակներից մեկն այն քրեական գործն է, որ հարուցվել […]

̰
ՊԵԿ քննչական վարչությունում քննվում է «Սանիթեքի» հարկեր չվճարելու դեպքի առթիվ քրգործը

19:50 30.07.2019

ՊԵԿ-ը տեղեկացնում է , որ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը «Սանիթեքի» գործունեության վերաբերյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
«Սանիթեքը» մտափոխվեց. ասուլիսը կկայանա Երևանում

14:37 30.07.2019

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը տեղեկացնում է, որ ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում: ««Սանիթեք» ընկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր […]

̰
Այն բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար. Խաժակյան

12:58 30.07.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում է, որ պետք է խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը և ներգրավել այլ օպերատորի: «Այլընտրանք չկա, քան «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերից մեկի փոխհամաձայնությամբ լուծարումը և երկրորդ միջազգային օպերատորի ներգրավումը: Մեր համոզմամբ՝ այն բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար, դրանում կհամոզվենք, երբ սանիտարական մաքրման հիմնարկը […]

̰
Հարցին պետք է տրվի քաղաքական լուծում. Խաժակյանը՝ քաղաքապետարան-«Սանիթեք» հակամարտության մասին

12:44 30.07.2019

Աղբահանության հարցում, ըստ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի, քաղաքապետարանը միայն մեկ կոչ ունի, այն է՝ սպասել: ««Սանիթեք»-ը և քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ, և ո՛չ քաղաքապետարանն է քայլ իրականացնում խնդիրը «Սանիթեք»-ի հետ լուծելու համար, ո՛չ էլ «Սանիթեք»-ն է այսքան ժամանակ ականջալուր լինում մեր հասարակությանը: Այս երկու կողմերը բռնվել են վեճի, արդյունքում տուժում […]

̰
Դավիթ Խաժակյանը «Սանիթեք»-ին կոչ է անում հրաժարվել Թբիլիսիում ասուլիս անցկացնելու մտքից

12:33 30.07.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մամուլի ասուլիս է հրավիրել կառավարության շենքի առջև: Նա խոսել է «Սանիթեք»-ի աշխատանքի և Թբիլիսիում հրավիրած ասուլիսի մասին: «Կազմակերպությունը հանդիսանում է օտարերկրյա ներդրող, այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում իրականացնելը, կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա: «Սանիթեք»-ի ղեկավարությանը պետք է կոչ անեմ զերծ մնալ […]

̰
«Սանիթեք»-ի ղեկավարությունն ասուլիս կտա Թբիլիսիում

09:17 30.07.2019

Հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա  Թբիլիսիում: Այս մասին տեղեկացնում է armradio.am-ը: Թե ինչու Թբիլիսիում, ընկերությունից դեռ չեն մանրամասնում, նշում են, որ հարցի պատասխանը կտրվի հենց ասուլիսի ժամանակ: Ասուլիսին մասնակցելու են  «Սանիթեք»-ի սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը և երկրորդ սեփականատիրոջ ներկայացուցիչ Սարի Հադդադը: Ըստ ընկերության լրատվական ծառայության՝ընկերության ղեկավարները կամփոփեն […]

̰
BACK_TO_TOP