Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից ավելի քան 840 խաղաղ բնակիչ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից ավելի քան 840 խաղաղ բնակիչ է զոհվել

20:20 22.02.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններ սկսելուց ի վեր Սիրիայում և Իրաքում առնվազն 841 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով: Այս մասին այսօր հրապարակած իր հաշվետվությամն մեջ խոստովանել է Inherent Resolve («Անսասան վճռականություն») ռազմական օպերացիայի շտաբը, որն իր գործունեությունը ծավալում է 2014 թվականի օգոստոսի 8-ից Սիրիայի և Իրաքի տարածքում:

«Ըստ մեր գնահատականների՝ առնվազն 841 խաղաղ բնակիչ է սպանվել կոալիցիոն ուժերի կողմից հասցրած ավիահարվածների հետևանքով: 2014 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում կոալիցիան հասցրել է ընդհանուր առմամբ 29070 ավիահարված: Այդ ընթացքում ստացվել է խաղաղ բնակչության շրջանում հնարավոր  զոհերի մասին 2015  հաղորդագրություն»,- ասված է հաշվետվության մեջ:

Ըստ Inherent Resolve-ի կենտրոնի աշխատակազմի՝ այս պահին կոալիցիան գործընկերների հետ միասին կարողացել է ազատել Սիրիայի և Իրաքի ավելի քան 98%  տարածքը, որը նախկինում վերահսկվում էր ԻՊ-ի  զինյալների կողմից:

«Սակայն դեռ շատ բան կա անելու մինչև ահաբեկչական խմբի դեմ տարած վերջնական հաղթանակը»,- նշել են կոալիցիայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կդադարեցվի ՀՀ մի քանի գյուղերի ջրամատակարարումը

09:20 13.08.2025

Կդադարեցվի ՀՀ մի քանի գյուղերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 07:00-21:00-ն կդադարեցվի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա,Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

ՊՍԺ-ի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար

09:06 13.08.2025

ՊՍԺ-ի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար

ՊՍԺ-ն հրապարակել է «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Լուկաս Բերալդո, Մարկինյոս, Լյուկա Էռնանդես, Նունու Մենդեշ, Նոամ Կամարա, Ուիլյամ Պաչո։ Կիսապաշտպաններ. Խվիչա Կվարացխելիա, Ֆաբիան Ռուիս, Դեզիրե Դուե, Վիտինյա, Լի Կան Ին, Բրեդլի Բարկոլյա, Ուորեն Զայիր-Էմերի, Իբրահիմ Մբայե։ Հարձակվողներ. Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե։ ՊՍԺ […] ...

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայում հրադադարի հասնելու ուղիները

09:00 13.08.2025

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայում հրադադարի հասնելու ուղիները

Կահիրե ժամանած պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը օգոստոսի 13-ին եգիպտացի միջնորդների հետ կքննարկի Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները։ Այս մասին ասվում է շարժման առաջնորդներից մեկի՝ Թահեր ալ-Նունուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Այս բանակցությունները կկենտրոնանան Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու, մարդասիրական օգնության մուտքն ապահովելու և մեր ժողովրդի տառապանքներին վերջ դնելու ուղիների, ինչպես նաև բոլոր […] ...

Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է

08:50 13.08.2025

Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է, և ավելի շատ օգնություն է ժամանում դրանք մարելու համար։ «Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհները արագորեն աճում են: Այսօր լրացուցիչ օգնություն է ժամանում տեղական ծառայությունների համար», -գրել է նա սոցիալական ցանցերում։ Երեքշաբթի օրը CBC-ն՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական անտառային […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 13.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

CAS-ը վերջնական որոշում է կայացրել «Քրիսթալ Փելասի» վերաբերյալ

08:35 13.08.2025

CAS-ը վերջնական որոշում է կայացրել «Քրիսթալ Փելասի» վերաբերյալ

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Քրիսթալ Փելասի» բողոքը՝ 2025/2026 մրցաշրջանի Եվրոպա լիգայից ակումբը հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CAS-ի պաշտոնական կայքը։ Պատճառը ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորի Eagle Football հոլդինգն է, որը վերահսկում է ինչպես «Քրիսթալ Փելասը», այնպես էլ ֆրանսիական «Լիոնը»։ Վերջինս նույնպես որակավորվել էր եվրագավաթներին։ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ Եվրոպա լիգայի ուղեգիրը հանձնել էր […] ...

BACK_TO_TOP