Նոր մանրամասներ Սիրիայում սպանված և վիրավոր ռուս զինվորականների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

Նոր մանրամասներ Սիրիայում սպանված և վիրավոր ռուս զինվորականների մասին

14:45 16.02.2018

Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան Դեյր-Էզ-Զորում հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին: ԶԼՄ-ներում շրջանառվող տվյալները զոհերի ու վիրավորների մասին խիստ հակասական են: Նրանց թվում շատ կան նաև ռուսաստանցիներ: Վարկածներից մեկի համաձայն՝ նրանք աշխատում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին պատկանող «մասնավոր ռազմական կորպորացիայում»: Ռուսաստանը պաշտոնապես չի հաստատել այդ ռազմական մասնավոր կորպորացիայի գոյությունը: 

Թեև փետրվարի 15 ին ՌԴ ԱԳՆ-ն խոստովանեց, որ ամերիկյան ավիահարվածների հետևանքով, հնարավոր է, զոհված լինեն 5 ռուսաստանցիներ, սակայն նրանց  թվում կադրային զինվորականներ չկան:ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը առայժմ չի մեկնաբանել այդ  դեպքը: 

 

 Զոհերի թիվը կարող է գերազանցել 300-ը

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր իր աղբյուրներից ստացված տեղեկությունն այն մասին, որ Սիրիայում սպանվել և վիրավորվել է ավելի քան 300 մարդ, ովքեր երկար ժամանակ աշխատում էին  Կրեմլի հետ սերտ կապ ունեցող ռազմական ընկերությունում:  Ռուս բժիշկներից մեկը գործակալությանը պատմել է, որ մոտ 100 մարդ է զոհվել է, վիրավորվել՝ 200-ը: Գործակալությունը պարզել է, որ Սիրիայից  վիրավոր զինծառայողները տեղափոխվել են ռուսական ռազմական հոսպիտալներ:  Նրանց թիվը, ըստ բժշկի, 50-ից ավելի է: Վիրավորների 30 տոկոսն ունի շատ ծանր վնասվածքներ: 

Գործակալությանը տեղեկություններ հաղորդած աղբյուրները հայտնել են, որ առնվազն 3 ինքնաթիռ է ուղևորվել Մոսկվա՝ վիրավոր զինծառայողներով:  Դրանք ռազմական ինքնաթիռներ են եղել և հատուկ կահավորված՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համար:  

 Ինչո՞վ է զբաղվում մասնավոր ռազմական կորպորացիան 

 Ռուսաստանյան «Վագներ» զինվորական մասնավոր խումբը հավանաբար մասնակցել է Դոնբասում ծավալված դեպքերին, Սիրիայում էլ Ասադի կողմնակիցներին է աջակցում: Այդ խմբի մասին առաջին անգամ պատմել է Фонтанка» թերթը 2015 թվականին: Հիմնադիրը պահեստազորի փոխգնդապետ Դմիտրի Ուտկինն է, մականունը՝ Վագներ, որը ժամանակին ծառայել է Պսկովի մարզի հատուկ ջոկատայինների 2-րդ բրիգադում:  

Թերթի վարկածով՝ հնարավոր է, որ «Վագների» հետևում կանգնած լինի գործարար Եվգենի Պրիգոժինը, որը, ըստ վարկածի, Ասադի հետ համագործակցում է և ստանում Սիրիայում արդյունահանվող նավթի վաճառքից գոյացած եկամուտի մեկ քառորդը:

 

.

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կդադարեցվի ՀՀ մի քանի գյուղերի ջրամատակարարումը

09:20 13.08.2025

Կդադարեցվի ՀՀ մի քանի գյուղերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 07:00-21:00-ն կդադարեցվի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա,Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

ՊՍԺ-ի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար

09:06 13.08.2025

ՊՍԺ-ի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար

ՊՍԺ-ն հրապարակել է «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Լուկաս Բերալդո, Մարկինյոս, Լյուկա Էռնանդես, Նունու Մենդեշ, Նոամ Կամարա, Ուիլյամ Պաչո։ Կիսապաշտպաններ. Խվիչա Կվարացխելիա, Ֆաբիան Ռուիս, Դեզիրե Դուե, Վիտինյա, Լի Կան Ին, Բրեդլի Բարկոլյա, Ուորեն Զայիր-Էմերի, Իբրահիմ Մբայե։ Հարձակվողներ. Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե։ ՊՍԺ […] ...

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայում հրադադարի հասնելու ուղիները

09:00 13.08.2025

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայում հրադադարի հասնելու ուղիները

Կահիրե ժամանած պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը օգոստոսի 13-ին եգիպտացի միջնորդների հետ կքննարկի Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները։ Այս մասին ասվում է շարժման առաջնորդներից մեկի՝ Թահեր ալ-Նունուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Այս բանակցությունները կկենտրոնանան Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու, մարդասիրական օգնության մուտքն ապահովելու և մեր ժողովրդի տառապանքներին վերջ դնելու ուղիների, ինչպես նաև բոլոր […] ...

Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է

08:50 13.08.2025

Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է, և ավելի շատ օգնություն է ժամանում դրանք մարելու համար։ «Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհները արագորեն աճում են: Այսօր լրացուցիչ օգնություն է ժամանում տեղական ծառայությունների համար», -գրել է նա սոցիալական ցանցերում։ Երեքշաբթի օրը CBC-ն՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական անտառային […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 13.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

CAS-ը վերջնական որոշում է կայացրել «Քրիսթալ Փելասի» վերաբերյալ

08:35 13.08.2025

CAS-ը վերջնական որոշում է կայացրել «Քրիսթալ Փելասի» վերաբերյալ

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Քրիսթալ Փելասի» բողոքը՝ 2025/2026 մրցաշրջանի Եվրոպա լիգայից ակումբը հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CAS-ի պաշտոնական կայքը։ Պատճառը ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորի Eagle Football հոլդինգն է, որը վերահսկում է ինչպես «Քրիսթալ Փելասը», այնպես էլ ֆրանսիական «Լիոնը»։ Վերջինս նույնպես որակավորվել էր եվրագավաթներին։ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ Եվրոպա լիգայի ուղեգիրը հանձնել էր […] ...

BACK_TO_TOP