11:46 04.07.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 2-ին` ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության […]
11:38 04.07.2019
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանի կանաչապատման խնդիրն: Բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ իրենք լսել են՝ անցյալ տարի ֆոսֆորի չափաբաժինը նորմայի մեջ էր, այս տարի հասկանում են, որ նորմայի սահմաններում չէ: «Էդ ոնց եղավ, որ անցյալ տարի տեսել ենք՝ ամբողջ կեղտը լցվում է Սևան, բայց նորմայի մեջ էր»,- ասաց նա: Զարաֆյանի […]
09:21 04.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Շինարարների փ. 10/1, 6, 8 շենքերը, Արզումանյան փ. 8ա, 10, 12 շենքերը, Շիրազի փ. 20 շենքի 3-րդ մուտքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Ավան-Առինջ՝ Դուշանբեի փ. 7, 9, 11, 13, 15 շենքերը, […]
23:14 03.07.2019
Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ աշխատում են նաև այն ուղղությամբ, որ Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խորանարդ մետրից էլ քիչ ջուր վերցնեն: Այս պահի դրությամբ՝ 14 մլն խմ արդեն խնայել են: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Ջրային կոմիտեն կդիմի կառավարություն՝ Սևանա լճից հավելյալ ջրառ […]
23:06 03.07.2019
Ինչպես հայտնի է, Հայաստանում տարեկան 7 մլրդ խմ ջուր է, այսպես ասած, արտադրվում: Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ ամենաշատը 2 մլրդ-ի չափով ենք կարողանում այն օգտագործել: Մնացածը հիմնականում դուրս է հոսում, մասնավորապես հարևան Թուրքիա, որտեղ հենց սահմանին արդեն մի քանի խոշոր ջրամբար են կառուցել ու կառուցում՝ ջրի պաշարը կուտակելու համար: Ջրային կոմիտեի նախագահ Վարդան […]
22:29 03.07.2019
Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ հավաստի չի համարում պնդումը, թե Սևանա լճից Արարատյան դաշտ գնացող ջրի 80 տոկոսը կորում է. «Դա անհեթեթություն է, այդ կարգի տոկոս կարող է լինել ինչ-որ կետային տեղերում, երբ որ ունենք հողային հունով առուներ և այդ առուների երկարությունը նախատեսված չի այդ մշակաբույսի համար, նախատեսված չի […]
18:47 03.07.2019
Արդեն մի քանի տարի է, ինչ Սևանա լիճը տարվա այս եղանակին կապտականաչ ջրիմուռներով է պատվում: Առաջին անգամ «ծաղկում» կոչվող այս երևույթը նկատվել է 2006 թվականին: SHANTNEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչն է Սևանա լճի «ծաղկման» պատճառը: Մանրամասները` տեսանյութում:
17:41 03.07.2019
Հայկական բնապահպանական ճակատ ընկերության լրատվական ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սրվակ, որի մեջ Սևանի կանաչած ջուրն է և մակագրել. «Այս սրվակում Սևանի ջուրն է, որի մեջ կա Անաբենա ցեղի (լատ.՝ Anabaena) կապտականաչ ջրիմուռ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Բնակվում է քաղցրահամ և աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում։ Ազատ լողում է ջրում։ Որոշ […]
17:01 03.07.2019
ԱԻՆ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սևանա լճի մակարդակին: Բանն այն է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի ջրի մակարդակը ցածր է: «Կանխատեսվել է, որ գարնանային վարարումների ժամանակահատվածում լճի մակարդակը կբարձրանա 40-45 սմ սահմաններում: Մենք ունեցանք 37 սմ բարձրացում: Դա պայմանավորված էր նրանով, որ կանխատեսումներում օգտագործվել էր նաև […]
16:14 03.07.2019
Ecolur.org-ը «ծաղկած» Սևանա լճից նոր լուսանկարներ է հրապարակել: Խոսքը արբանյակային լուսանկարների մասին է: «Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և […]
23:01 01.07.2019
Հունիսի 30-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և 4-րդ վաշտերն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևան-Սևան-Իջևան ճանապարհին: Արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 մեքենա, որոնցից 16-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ այլ խախտումների համար: Ընդհանուր կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 252 արձանագրություն, որից 125-ը՝ չամրակապված երթևեկելու համար: Հայտնաբերվել է […]
21:02 01.07.2019
Մինսկում ավարտված Եվրոպական խաղերին ընդհանուր առմամբ մասնակցել է հայազգի 58 մարզիկ: Նրանցից 37-ը ներկայացրել է Հայաստանը, մյուս 21 մարզիկներն ընդգրկված են եղել 14 երկրների հավաքականներում, ամենաշատը՝ ՌԴ ընտրանու կազմում: Ուշագրավ է, որ նրանցից 8-ը դարձել են մեդալակիր, ընդ որում՝ 4-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե, 3-ը՝ բրոնզե: Այլ երկրների հավաքականների կազմում Եվրոպական խաղերի չեմպիոններ են դարձել ձյուդոիստ […]
20:16 01.07.2019
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի տարածքում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 […]
11:11 01.07.2019
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաները ստացել ու դեռ ստանում են համապատասխան բուժումները։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նա հայտնեց, որ երկուսն էլ տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ։ Երկուսի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
09:14 01.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Նորք-Մարաշ համայնքի՝ Արմենակյան և Հովսեփյան փողոցների սեփական տները մասնակի, մանկական ինֆեկցիոն հիվանդանոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Մանթաշյան փ․ 28ա շենքը, Գարեգին Նժդեհի փ․ 9 շենքը, Լազոյի փողոցի նրբանցքի սեփական տները և հարակից […]
19:29 30.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Սևանա լճի այն ափում, որտեղ գտնվում է 2002 թվականին կառուցված «Կիլիկիա» առագաստանավը։ Վարչապետն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Գնացել էի «Կիլիկիա» նավին տեսության. Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մերձակայքում»: https://www.instagram.com/p/BzU4IujH0hs/?utm_source=ig_web_button_share_sheet
13:35 30.06.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գիշերը վթարից տուժած 9-ամյա երկու երեխաների առողջական վիճակի մասին․ «Հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով […]
10:29 30.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 03:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» […]
22:18 29.06.2019
Այս տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ նախարարությունը համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի հետ, որպեսզի Սևանա լճի տարածքում չոր և մաքրման ենթակա անտառային տարածքների մաքրումն իրականացվի համայնքի կողմից, իսկ փայտանյութը տրամադրվի համայնքի բնակիչներին: Պետության կողմից վճարվող աշխատանքները կարվեն ավելի բարդ՝ ջրածածկված տարածքներում: Նախարարը նաև ասել է, […]
21:24 29.06.2019
«Վերջին կետը, վերջին կաթիլն այդ հարցում ձկնաբուծարաններն էին՝ արհեստական ցանցավանդակները, որոնք էկոհամակարգի հավասարակշռությունը տեղափոխեցին դեպի անցանկալի կողմ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանի աճեցման համար Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներին ու լճի էկոհամակարգի վրա դրանց թողած բացասական ազդեցությանը լճի «ծաղկման» տեսակետից: SHANTNEWS.am-ը հիշեցրել է Ղազարյանին, թե ասուլիսներից մեկի […]
20:41 29.06.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան անդրադարձել է Սևանա լճի վիճակին՝ առաջարկելով գնահատել կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները: Ղազարյանը նաև որոշ լուսանկարներ էր հրապարակել: SHANTNEWS.am-ն այսօր հեռախոսազրույց է ունեցել նախկին փոխնախարարի հետ: «Ըստ էության, Փոքր Սևանն արդեն, այսպես ասած, ծածկել է: Մեծ Սևանը և Վարդենիսի թևը և Կարճաղբյուրի […]
16:50 29.06.2019
Անդրադառնալով Սևանա լճի «ծաղկմանը»՝ ջրաբան Քնարիկ Հովհաննսիյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ քայլեր պետք է անհապաղ ձեռնարկել, որպեսզի լիճը չճահճանա: «Ոչինչ ինքն իրեն չի անցնում: Սևանը հիվանդ է: Պետք է սկսել Սևանի մակարդակը բարձրացնելուց: Լրացուցիչ ջուր չուզել Սրանա լճից, արգելել, որ կեղտաջրեր լցվեն լիճ, պետք է ունենանք կեղտաջրերի մաքրման կայանքներ՝ կենսաբանական […]
16:00 29.06.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը խոսել է այն մասին, թե ինչն է պատճառ հանդիսանում, որպեսզի կապուտաչյա Սևանա լիճը կանաչ երանգներ ստանա: Հայտնի է, որ արդեն մի քանի տարի է, ինչ լիճը տարվա այս եղանակին կապտականաչ ջրիմուռներով է լցվում: Առաջին անգամ «ծաղկում» կոչվող այս երևույթը, մեծ մասշտաբով, նկատվել է 2006 թվականին: «Պատճառները բազմաթիվ են: Առաջինն […]
15:25 29.06.2019
Ներկայացվող կադրերն այն մասին են, թե ինչ վիճակում է Սևանա լիճն այս պահին: Ինչքանո՞վ են կապտականաչ ջրիմուռները տարածված, ու ի՞նչ պատկեր է աղտոտվածության մասով: «Սա եղել է անցյալ տարվանից, էս տարի քիչ է, անցյալ տարի էս ժամանակ շատ էր: Մաքրությունը պետք է վակռուգ Սևանով պաշտպանեն, որ մաքուր մնա ինքը: Չի կարա 1000-ի թափածը մի մարդ […]
12:44 29.06.2019
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 07։30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի` բերանքսիվայր ընկած։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը և մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
08:11 29.06.2019
ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սևանա լճի վիճակը /26.06.2019թ-ի դրությամբ/. վիզուալ գնահատեք, կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները…. բոլորս գովասանքի ենք արժանի!!! հ.գ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 28.06.2019թ-ին տեղեկացնում է, որ գործընթացը նկատելի է միայն Գավառի հատվածի խորշերում, Ծովագյուղի, Շորժայի առափնյա հատվածներում և ծանծաղուտներում…»: https://www.facebook.com/1302854762/posts/10219653898280328/
11:22 28.06.2019
Հունիսի 28-ին՝ ժամը 00:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։49-ին, մարվել՝ 01։20-ին։ Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Գ.):
09:17 28.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Շրջանցիկ թունել թաղամասի սեփական տները և ջերմոցները, թիվ 34 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Ավելիաց», «Իմեքս Գրուպ», «Իտոկոլ Ամ Կո», «Ջերմին» ՍՊ ընկերությունները, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը, կինո արխիվը, «Ծարավ Աղբյուր» պոմպակայանը, […]
10:46 27.06.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի: E-gov.am կայքից տեղեկանում ենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 52 հարց է, որից 14-ը՝ զեկուցվող, 2 հարց` գաղտնի: Այսօր պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում կտրամադրվի մի քանի քաղաքացիների, փոփոխություն կարվի «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, կհաստատվեն «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները […]
16:58 25.06.2019
Վրաստանի ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մտանիեթի ոստիկանության և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները «Կազբեգի» սահմանային վերահսկիչ անցակետում, թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են 1977թ. ծնված Հայաստանի քաղաքացի Ա. Խ-ին: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` հունիսի 25-ին Դարիալի կիրճում սահմանապահ ոստիկանները ՀՀ մեկնող ավտոբուսում` երեխայի խաղալիքի` հերոսկուտերի մեջ, հայտնաբերել են 500 գրամ թմրանյութ, ենթադրաբար հերոին: Հետաքննությունն իրականացվում է […]