TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+9.09 oC

ՔԿՀ

Կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1 մլրդ 816 մլն դրամ գումար

15:03 05.08.2019

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 1016 քրեական գործ: Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 699 անձ, որոնցից 43-ը ձերբակալվել են, 31 անձ ազատվել է արգելանքից: Մեղադրանք է առաջադրվել 474 անձի: 25 անձի վերաբերյալ կալանավորման […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում կանցկացվի շախմատի միջազգային առցանց առաջնություն

11:34 05.08.2019

Սույն թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 16:00-ին, և 6-ին՝ ժամը 17:00-ին,  ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվելու է շախմատի միջազգային առցանց առաջնություն, որին մասնակցելու են Հայաստանի, Բրազիլիայի, ՌԴ, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Իսպանիայի, Բելառուսի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալները: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

̰
Բացահայտվել են ՔԿՀ-ների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր

10:00 31.07.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին  ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, […]

̰
«Արթիկ» ՔԿՀ արգելված իրերի ներթափանցմանն աշխատակիցների հանցավոր աջակցության փաստով քրգործեր են հարուցվել

15:50 30.07.2019

ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրեր, առարկաներ ներթափանցելուն և դրանց տարատեսակ ձևերով ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցության հանցավոր դրսևորումների դեմ կոշտ քրեաիրավական պայքարը: Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից իր դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործի և դրանով ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկից առգրավված՝ նշված հիմնարկում 2016-2018թթ. անցկացված […]

̰
ՔԿՀ-ներում ուսուցում կազմակերպելու նպատակով հայտարարվել է ուսուցիչների մրցույթ

13:33 25.07.2019

Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և գրականության, անգլերենի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, աշխարհագրության, համաշխարհային պատմության և հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության, հասարակագիտության, հանրահաշվի և երկրաչափության, ֆիզկուլտուրայի […]

̰
ՊՎԾ-ն հաշվետվություն է հրապարակել մի շարք ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ

13:19 23.07.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակի ըն­թաց­քում ծառայության կողմից կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Կատարած հիմնական աշխատանքները՝ 1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից […]

̰
Արարատի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպքերով առաջին կիսամյակում հայտնաբերվել է 7 անգամ ավելի վնաս

12:02 23.07.2019

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 33 քրեական գործ: Մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայաքարին մեծ աջակցություն է ցուցաբերվում բնակչության կողմից: Դրա մասին է փաստում այն իրողությունը, որ այս տարվա […]

̰
Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, ով է հաջորդը․ «Ժողովուրդ»

08:46 23.07.2019

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, և ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն ազատվում է նախկինի կադրերից: Նա առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին, նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին: Լուրեր են պտտվում նաև, որ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից, և ըստ […]

̰
Դատարանը Մանվել Գրիգորյանին ներկայացնելու լիազորագիր տվեց Հրանտ Կարապետյանին

13:17 16.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Գրիգորյանն այսօրվա նիստին չէր ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի դիմումը դատարանին, որով Գրիգորյանը խնդրում է լիազորագիր տրամադրել Հրանտ Կարապետյանին՝ վերջինիս հնարավորություն […]

̰
ԲԴԽ թափուր տեղերի թեկնածուները հայտնի են

23:41 25.06.2019

Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանով և փաստաբան Գրիգոր Բեքմեզյանով համալրվելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ունի քվորում և կարող է նիստեր հրավիրել, սակայն հանձնաժողովում դեռ 4 անդամի թափուր տեղ կա։ Նրանցից 3-ը, ըստ օրենքի, պետք է լինեն դատական համակարգի ներկայացուցիչներ, որոնց ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը։ Երեկ տեղեկացանք, որ համակարգում քննարկվում է 4 անուն՝ Կիմ […]

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է Երևանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը փորձել սգո սրահից փախչել

23:55 23.06.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2019 թվականի հունիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նույն ՔԿ հիմնարկի կալանավորին ուղեկցել են Սիլիկյան թաղամասում գտնվող սգո սրահ՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Ժամը 15:45-ից մինչ 16:15-ի սահմաններում, գտնվելով սգո սրահի բակային տարածքում և օգտվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը բաց թողնելու և շարժիչի միացված լինելու հանգամանքից, նստել է […]

̰
Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ի երկու կալանավոր դադարեցրել է հացադուլը

18:17 22.06.2019

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և հայտնել, որ մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող երկու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը և ջրադուլը. «ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել տվյալ ՔԿՀ-ում հունիսի 9-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձ Հ.Դ.-ին և […]

̰
Կալանավորը փախուստի փորձ է կատարել մոր հուղարկավորության արարողության ժամանակ

15:30 21.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2019 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 16:25-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին տեղափոխել են Սիլիկյան […]

̰
Դատախազի այցից հետո դատապարտյալը դադարեցրել է հացադուլը. Գոռ Աբրահամյան

16:10 19.06.2019

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և հայտնել, որ դատախազի այցից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձը դադարեցրել է հացադուլը. «ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Ա. Ղ.-ն 2019թ. հունիսի 12-ին հայտարարել էր հացադուլ՝ պատճառաբանելով, որ Լոռու մարզի ԲՍՓՀ-ի կողմից արհեստականորեն հետաձգվում է իր հաշմանդամության վերափորձաքննությունը: ՀՀ ԱՆ […]

̰
50 օր հացադուլ հայտարարած կալանավոր Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է. ՄԻՊ

12:43 19.06.2019

Պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարծ անձնաց հետ: Հերթական անգամ առանձնազրույց է տեղի ունեցել ապրիլի 30-ից հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի հետ: Հունիսի 18-ի այցի դրությամբ արձանագրվել է, որ Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար, հարցերին պատասխանում է հստակ: Բժշկական փաստաթղթերի […]

̰
Կալանավորը դադարեցրել է հացադուլը

11:21 19.06.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 50 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը դադարեցրել է հացադուլը: «ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, ով 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից: Հիշեցնեմ, […]

̰
ԱՆ ՔԿԾ-ի կողմից մի շարք գնման գործընթացներ իրականացվել են խախտումներով. ՊՎԾ

15:45 18.06.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական […]

̰
Կարելի՞ է մարդուն սպանել միայն նրա համար, որ տղամարդ է ու չի լացում. Մանվել Գրիգորյանի պաշտպան

19:09 17.06.2019

ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը 2 ամսով երկարաձգելու Ընդհանուր իրավասության դատարանի` մայիսի 2 որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը: Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանին ներկայացվեցին տեղեկանքներ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ամբաստանյալի առողջական վիճակի մասին: Պաշտպան Կարեն Քամալյանը դատարանին տեղեկացրեց, որ Գրիգորյանի մոտ սկսվել է փտախտ ու անդամահատման վտանգ  կա: Պաշտպան […]

̰
Ժնջիլով կապած տարան արջի վանդակը, ոտքերս կապեցին «Նիվային» ու քարշ տվեցին. գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկ. 1in.am

16:45 14.06.2019

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախօրեին դատարան էր ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։ Ազատամարտիկի խոսքերով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել: Աշոտ Իսախանյանը երեկ դատապարտյալների համար ՔԿՀ-ում նախատեսված հեռախոսից զանգահարել էր […]

̰
Հացադուլի մեջ գտնվող կալանավորները դադարեցրել են հացադուլը. Գոռ Աբրահամյան

15:33 14.06.2019

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ հացադուլի մեջ գտնվող երկու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը. «Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից տարեսկզբին տրվել էր հանձնարարություն՝ անհատական աշխատանքներ իրականացնելու քրեակատարողական հիմնարկներում պահվող հացադուլի հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքելու, բողոքի այդ դրսևորման պատճառների […]

̰
Ակտիվացել է «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի թմրամիջոցների ներթափանցման և իրացման դեմ պայքարը

17:43 12.06.2019

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում այս տարվա սկզբին ուսումնասիրվել էր 2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ապօրինի թմրամիջոցների իրացման, ձեռք բերման և առհասարակ դրանց ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ու կանխարգելման օրինականության վիճակը: Պարզվել էր, որ նաև ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով էապես նվազել են լատենտային բնույթ կրող այս […]

̰
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

12:00 11.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի կարող ներկա գտնվել, և դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ  բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի […]

̰
«Սաղ վերցրու քո վրա»․ Մանվել Գրիգորյանը զանգել է մերձավորներից մեկին

11:44 11.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակում է քննել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը։ Պաշտպանական խումբը ներկայացնում է այն հիմնավորումները, որ Գրիգորյանի առողջայան վիճակը աստիճանաբար վատթարանում է։ Պետական մեղադրողները նշեցին, որ կա հիմնավոր կասկած, թե նա կխոչընդոտի դատաքննությանը։ Քրեական գործում կա փաստ այն մասին, որ Մանվել Գրիգորյանը զանգել է մերձավորներից մեկին և ասել՝ […]

̰
Քիչ անց Վերաքննիչ քրեական դատարանը կսկսի Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը

09:57 11.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ անց կսկսի Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ  բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի տասնյակից ավելի անբուժելի հիվանդությունները։ Հիշեցնենք նաև, որ անցյալ շաբաթ ստացվել է ՄԻԵԴ որոշումն այն մասին, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական […]

̰
Վանաձորի բանտում կալանավորը կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց

23:52 06.06.2019

Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը: Մինչ ինքնասպանության փորձ կատարելը Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որևէ մեկին չմեղադրել: Քրեակատարողական հիմնարկի ծառայողների զգոնության […]

̰
Դատախազությունը նոր ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ կրկին հայտնաբերելով խախտումներ

17:23 06.06.2019

Ինչպես արդեն տեղեկացվել է, կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով նախընթաց ամիսներին ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Դրանց ընթացքում արձանագրվել էին խախտումներ և տրվել էին դրանք օպերատիվորեն վերացնելու հանձնարարություններ, որոնց ամփոփ արդյունքները կներկայացվեն առաջիկայում: Սակայն նպատակ ունենալով պարզել արձանագրված խախտումները […]

̰
Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել. այն ուղարկվել է ՀՔԾ

12:51 06.06.2019

ՀՀ Գլխավոր դատախազությունը ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀԾՔ-ից հայտնեցին, որ հաղորդումը դեռ չեն ստացել: Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թույլ չի տրվել տեսակցել իրենց […]

̰
Դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում

17:21 29.05.2019

Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ստուգմամբ ի հայտ են բերվել որոշ […]

̰
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքի թխվածքաբլիթներում փոշենման զանգված և բաժանորդային քարտ են հայտնաբերել

23:04 27.05.2019

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 24-ի ժամը 12:30-ի սահմաններում դատապարտյալ Մ. Ա.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ երկշերտ թխվածքաբլիթներից մեկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ: Ավելի ուշ՝ 16:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Է. Բ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ թխվածքաբլիթներից 5-ում հայտնաբերվել է սպիտակ, կասկածելի փոշենման զանգված: Նշանակվել […]

̰
ԱԱԾ-ն համաձայնության է եկել «զոն նայողների» հետ. Ռևազյանի կասկածը

23:11 21.05.2019

ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, հիշեցրել է, որ մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ աշխատակիցները «այցելություն» են կատարել «Արմավիր» ՔԿՀ. «Ես չգիտեմ՝ դա բեմականացում անվանեմ, թե դիմակահանդես անվանեմ, ԱԱԾ-ն ամեն ոլորտ էլ մտնում է, այնպիսի տպավորություն է, որ մենք մի մոնստր ենք աճեցնում, թե հետագայում […]

̰
BACK_TO_TOP