11:50 14.10.2021
Թալիբների կողմից ձևավորված աֆղանական կառավարությունն ահաբեկիչների ցուցակներում իրենց նախարարների առկայությունը դիտարկում է որպես ճնշման գործիք: Աֆղանստանի նախարարների ժամանակավոր կաբինետում «Թալիբանի» կողմից նշանակված տեղեկատվության և մշակույթի նախարար Հայրուլլահ Հայրհվան ԱՄՆ-ին կոչ է արել ահաբեկչական ցուցակներից դուրս հանել «Թալիբանի» ներկայացուցիչներին: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է քաթարական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ամերիկացիները պետք է վերանայեն իրենց տեսակետերն ահաբեկիչների ցուցակներում «Թալիբանի» ներկայացուցիչների ընդգրկման վերաբերյալ: Նրանք օգտագործում են այս ցուցակներում մեր պաշտոնյաների առկայությունը որպես գործիք՝ Աֆղանստանի կառավարության վրա ճնշում գործադրելու համար: Մենք նրանց կոչ ենք անում հավատարիմ մնալ դիվանագիտական մեթոդներին, քանի որ, իմ կարծիքով, դա հետագայում նրանց ոչ մի օգուտ չի բերի», – ընդգծել է Հայրհվան:
Նա կոչ է արել ամերիկացիներին իրենց հնարավորություն տալ «ծառայել իրենց ժողովրդին»:
«Եթե ԱՄՆ-ն չհանի «Թալիբանի» ներկայացուցիչներին այս ցուցակներից, դա կվերադառնա նրանց, քանի որ նրանք չեն կատարի մեզ տված խոստումները: Մենք արդեն կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները, իսկ միջազգային հանրությունը դեռ չի կատարել», – ասել է Հայրհվան։
Արմատականների ներկայացուցիչը մեկ անգամ ևս մատնանշել է, որ Աֆղանստանի տարածքում ահաբեկչական վտանգ չկա, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից:
Թալիբների կողմից ստեղծված Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մի շարք ներկայացուցիչներ գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ կամ ընդգրկված են որոշ երկրների ահաբեկիչների ցուցակում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-10-ը ԱՄՆ Պետքարտուղարության և «Թալիբանի» պատվիրակությունները Աֆղանստանում իշխանության գրավումից հետո առաջին բանակցություններն էին անցկացրել Դոհայում: Ավելի ուշ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ բանակցություններն «անկեղծ և պրոֆեսիոնալ էին»:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...