Ադրբեջանում շարունակվում են Գանձակի անկարգությունների մասնակիցների ձերբակալությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանում շարունակվում են Գանձակի անկարգությունների մասնակիցների ձերբակալությունները

19:07 17.07.2018

Հուլիսի 16-ին Ադրբեջանում ձերբակալվել է ևս 4 մարդ, որոնցից մեկը մեղադրվում է Գանձակի քաղաքապետին ու այլ պաշտոնատար անձանց նկատմամբ ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով նրանց հետևելու մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մյուս 3 ձերբակալվածները մեղադրվում են Գանձակում հուլիսի 3-ին ու հուլիսի 10-ին տեղի ունեցած անկարգությունների ու անհնազանդության ակցիաների կազմակերպման մեջ։ Այս գործողությունները սկսվել էին Գանձակի քաղաքագլխի նկատմամբ իրականացված մահափորձից հետո։ Այն չէր ստացվել, որից հետո ցույցեր էին սկսվել՝ նրան հեռացնելու պահանջով։

Զանգվածային ցույցերի ու դրանց հաջորդած անկարգությունների ընթացքում սպանվել էր ադրբեջանական ոստիկանության երկու բարձրաստիճան սպա։ Երկրի իրավապահները բռնի ուժով ցրել էին այս ցույցերն ու ձերբակալել կազմակերպիչներին, վերջիններից մեկը սպանվել էր ոստիկանության աշխատակիցների հարձակման հետևանքով։

Ավելի ուշ Բաքվի տարբեր գործիչներ այս ցույցերի կազմակերպման մեջ գտան «հայկական հետք», հետո էլ սկսեցին մեղադրել Իրանին, որտեղից իբր ուղղորդվում են կրոնական ծայրահեղական գաղափարներ կրող ցուցարարները։

Ներկայում ձերբակալությունները շարունակվում են, քանի որ Բաքվի իշխանությունները վախեցած են, որ ցույցերի ալիքը կարող է տարածվել այլ քաղաքներում։ Մասնավորապես, երեկ տեղեկություններ եղան, որ ադրբեջանական ուժայինները մինչև իսկ զրահատեխնիկա են մտցրել Բաքվի հարևանությամբ գտնվող Սումգայիթ քաղաք՝ այնտեղ նույնպիսի ցույցեր ու անկարգություններ թույլ չտալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

22:35 11.08.2025

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

22:23 11.08.2025

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

Վաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

22:12 11.08.2025

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...

SHANTNEWS

22:00 11.08.2025

SHANTNEWS

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

21:44 11.08.2025

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

BACK_TO_TOP