Սննդաբաններն ասել են՝ ինչպես պայքարել քաղցի նոպաների դեմ սննդակարգ պահելիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Սննդաբաններն ասել են՝ ինչպես պայքարել քաղցի նոպաների դեմ սննդակարգ պահելիս

21:15 24.10.2021

ԱՄՆ-ի սննդաբաններն ասել են՝ ինչպես պայքարել քաղցի դեմ սննդակարգ պահելու ժամանակ, փոխանցում է Лента պարբերականը։ Սննդաբան Դենա Գերշկովիչը կարծում է, որ շատ մարդիկ, ովքեր փորձում են նիհարել, սնունդ ընդունելու միջև երկար ընդմիջումների պատճառով սպառում են իրենց, իսկ հետո միանգամից նետվում են ճարպոտ և քաղցր մթերքների վրա:

«Մարդիկ սխալվում են՝ սնունդի միջև ընդմիջումների ժամանակ ոչինչ չուտելով: Սովի նոպաների դեմ պայքարելու լավագույն միջոցը կանոնավոր և հավասարակշռված սնվելն է»,- ասել է մասնագետը։

Սննդաբան Մելիսա Միտրին նշել է այն միջոցը, որով նիհարել փորձողները կարող են մեղմել անառողջ սննդի նկատմամբ իրենց ձգտումը:

«Եթե ինքներդ ձեզ համոզեք, որ ձեր ուզած սնունդը «վատն» է, ապա դա միայն կմեծացնի ցանկությունը: Ավելի լավ է երբեմն ձեզ թույլ տաք մի փոքր «արգելված» սնունդ, որպեսզի այն աներևակայելի գրավիչ չթվա», – խորհուրդ է տալիս Միտրին:

Ֆիթնես մարզիչ Ջեյմի Հիկին հիշեցնում է, որ դիետա պահելիս անպայման պետք է նախաճաշել, ընդ որում՝ սպիտակուցներով հարուստ սննդով: Նա ասել է, որ հագեցած նախաճաշը կարող է արդյունավետորեն մեղմել քաղցի ազդանշանները, որոնք հաճախ սննդի միջև ընդմիջումների ժամանակ լրացվում են անառողջ նախուտեստներով, օրինակ՝ չիպսերով և այլ սնեքերով:

Սննդաբան Քրիստինա Թաուլը կարծում է, որ թեյը կարող է օգնել քաղցի սուր նոպաները խեղդելու համար:

Իսկ բժիշկ Տրիստա Բեստը խորհուրդ է տալիս խուսափել սննդամթերքից և խմիչքից, որոնք պիտակավորված են որպես դիետիկ և պարունակում են շաքարի փոխարինիչներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

08:20 23.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

BACK_TO_TOP