Վարչապետի մոտ քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Վարչապետի մոտ քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները

22:30 17.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը:

«Էներգետիկ համակարգը և նրա նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, ժամանակակից աշխարհում էներգետիկան մեծ վերափոխումներ է ապրում և մենք պետք է կարողանանք հստակ հասկանալ ու գնահատել մեր անելիքներն այդ վերափոխումների մեջ և դրանց համատեքստում, որպեսզի մեր էներգետիկ համակարգը բալանսավորման և ռազմավարական հեռանկարի առումով համապատասխանեցնենք ժամանակակից չափանիշներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը զեկուցել է, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի գործունեության ժամկետի երկարաձգման աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, առանց ժամկետի խախտման: Բացի այդ, օգոստոսի մեկին կավարտվեն նաև ՀԱԷԿ-ի ընթացիկ պլանային վերանորոգման աշխատանքները և այն կվերագործարկվի: Խորհրդակցության ընթացքում կարևորվել է մեր երկրում միջուկային էներգետիկայի հետագա զարգացումը՝ հաշվի առնելով էներգետիկ անվտանգության մակարդակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև միջուկային վառելիքի թափոնների պահպանմանն ու հետագա վերամշակմանն ուղղված հարցեր:

Այնուհետև վարչապետին են ներկայացվել Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը, վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները, հիդրոէներգետիկայի ոլորտում առկա իրավիճակն ու հնարավոր ծրագրերը: Նշվել է, որ հատկապես արևային էներգետիկայի ոլորտում տեղի են ունենում դրական զարգացումներ, մի շարք ներդրողներ ներկայացրել են ներդրումային ծրագրեր իրականացնելու հայտեր: Ավարտվել է նաև «Մասրիկ-1» 55 ՄՎ արեւային կայանի կառուցման ծրագրի ներդրողների մրցույթը, որում ամենացածր սակագինը ներկայացրել է նիդերլանդական «Fotowatio Renewable Ventures B.V» եւ իսպանական «FSL Solar S.L.» ընկերություններից կազմված կոնսորցիումը և ճանաչվել հաղթող: Նախարար Գրիգորյանը զեկուցել է, որ առաջիկա օրերին նշված ընկերության ներկայացուցիչները կժամանեն Երևան՝ կայանի կառուցման պայմանագիրը ստորագրելու նպատակով:

Վարչապետը ողջունել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, միաժամանակ, անդրադարձել հիդրոէներգետիկայի բնագավառին և հավելել.

«Ծրագրերի շրջանակում պետք է բացառել մի իրավիճակ, երբ ազդակիր համայնքների կարծիքը շրջանցելով, որևէ գործողություն է արվում: Դա պետք է ուղղակի բացառել: Եթե նախագիծը լավն է, պետք է կարողանան մարդկանց համոզել, որ այն լավն է: Այստեղ պետք է վճռական նշանակություն ունենա համայնքների տեսակետը: Սա վերաբերում է ոչ միայն էներգետիկ համակարգին, այլև ընդհանրապես ցանկացած նախագծի իրագործմանը: Ի վերջո, պետք է հաշվի առնվեն ազդակիր համայնքների շահերը»:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գույքագրել էներգետիկայի ոլորտում առկա կասկածելի, խնդրահարույց բոլոր պարտավորությունները և քայլեր ձեռնարկել դրանց կարգավորման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

14:16 28.06.2025

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

Անցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

13:58 28.06.2025

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

13:45 28.06.2025

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

13:30 28.06.2025

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

13:14 28.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

BACK_TO_TOP