18:32 02.11.2021
Գյումրիի դրամատիկական թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել 156-րդ թատերաշրջանի երկրորդ պրեմիերան: Նոյեմբերի մեկից թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում է «Քայլեր» պիեսը։ Այն անդրադառնում է խիստ արդիական ու ցավոտ թեմայի՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին։ Այն դիպուկ անդրադարձ է կյանքի ու մահվան, ապրելուն և ապրեցնելուն միտված սխալ ու ճակատագրական քայլերի մասին, որտեղ գլխավոր հերոսը մեծ կարողությունների ու հարստության տեր է, որը ավտովթարից հետո, հոգեվարքի մեջ հանդիպում է իր չծնված չորս երեխաներին, զրուցում նրանց հետ, իսկ երեխաները բացատրություն են պահանջում իրենց լույս աշխարհ չգալու համար։
Մահվան շեմին մեծահարուստ հայրը ներողություն է խնդրում իր չծնված երեխաներից, ժամանակ խնդրում իր կյանքը փոխելու և արժևորելու համար, բայց երեխաները նրան չեն ներում: Աններելի ու ցավոտ երևույթներից մեկն էլ, որ հայկական իրականությունում է, վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին։
Գյումրեցի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի համար պիեսը գրելու հիմք է հանդիսացել մտերիմներից մեկի նման պատմությունը:
«Ընկերոջս աչքերի մեջ եմ էդ դառնությունը տեսել, էդ երևի ինձ մոտ հետք է թողել, և մի տարի անց արդեն որոշել եմ գրել»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է պիեսի հեղինակ, դրամատուրգ Բաբկեն Զաքարյանը։
Այս աշխատանքին, ինչպես հեղինակն է ասում, առանձնահատուկ մոտեցում է ցույց տվել, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների և ընտանիքում կանխամտածված երեխանել չծնվելու խնդիրը բարձրաձայնում է տղամարդու կերպարի միջոցով, ինչը հայ իրականությունում ընդունված չէ:
«Դրամատուրգը տվել է մեզ մի գործ, որը շատ կարևոր է, նամանավանդ հիմա, երբ Հայաստանում մեզ շատ են պետք երեխաներ, ու կարևոր չէ՝ այդ երեխան աղջիկ է, թե տղա։ Դրամատուրգը մեզ տվել է «ապրելու իրավունքի» մասին մտորելու պատմություն, գրել է այն մասին, որ ոչ ոք իրավունք չունի դիմացինին զրկել ապրելու իրավունքից»,- ասում է բեմադրության ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը։
Ներկայացումը ամուր ու երջանիկ ընտանիք ունենալու մասին է, այդ ընտանիքը ստեղծելու հնարավորությունը բաց չթողնելու, աշխատանքից ու կարիերայից առավել երեխաներին գնահատելու և լույս աշխարհ բերելու մասին է:
«Քայլեր»-ը հավակնում է դառնալ Գյումրիի թատրոնի խաղացանկի մնայուն գործերից մեկը, որն առաջիկայում կշրջագայի Հանրապետության մարզերում։ Իսկ պիեսի հեղինակ, գյումրեցի երիտասարդ դրամատուրգը համագործակցությունը դրամատիկական թատրոնի հետ կշարունակվի նոր պիեսներով, դրանցից մեկը շուտով պատրաստ կլինի։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...