13:31 10.11.2021
Կանադան թույլատրել է Pfizer խթանող (երրորդ) COVID պատվաստումները 18 տարեկան և բարձր մարդկանց համար: Այս մասին հայտնում է Health Canada-ն։
Նշվում է, որ վերապատվաստում կարելի է անել երկրորդ պատվաստումից առնվազն վեց ամիս հետո։ Խթանիչ պատվաստանյութը սովորական պատվաստանյութի ամբողջական չափաբաժինն է (30 մկգ):
Վրաստանում նույնպես թույլատրվել է COVID-ի դեմ պատվաստումների խթանման չափաբաժին։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամարա Գաբունիային։
Նշվում է, որ նախկինում պատվաստման հավելյալ չափաբաժին կարող էին տրվել միայն 50 տարեկանից բարձր քաղաքացիներին և «ռիսկային խմբերի» ծանր հիվանդություններ ունեցողներին։
Sinopharm և Sinovac պատվաստանյութերով պատվաստվածները կարող են օգտագործել Sinopharm կամ Sinovac պատվաստանյութը որպես խթանող դեղաչափ կամ օգտագործել Pfizer: Եթե առաջին երկու չափաբաժինները տրվել են AstraZeneca, ապա վեց ամիս հետո խթանիչը պետք է տրվի Pfizer: Ցածր պահանջարկի պատճառով Վրաստանում AstraZeneca դեղամիջոցն այլևս չի օգտագործվում պատվաստումների համար և երկրում պաշարներ չկան։
60 տարեկանից բարձր քաղաքացիները, որոնք պատվաստվել են «Սինոֆարմ» և «Սինովակ» դեղամիջոցներով, կարող են երրորդ դեղաչափը ստանալ երկրորդ ներարկման օրվանից ոչ թե վեց, այլ երեք ամիս անց:
Pfizer-ով պատվաստված մարդկանց, բնականաբար, խորհուրդ է տրվում օգտագործել նույն դեղամիջոցի երրորդ չափաբաժինը երկրորդ պատվաստումից հետո վեց ամսվա ընթացքում:
Բացի դրանից՝ Իմունիզացիայի խորհուրդն աջակցել է 12-15 տարեկան երեխաների պատվաստմանը Pfizer-ի երկու չափաբաժինով: Այս դեպքում պահանջվում է ծնողների կամ խնամակալների համաձայնությունը: Նախկինում 12-15 տարեկան երեխաների պատվաստումը թույլատրվում էր միայն այն դեպքում, եթե նրանք ունեին լուրջ հիվանդություն և գտնվում էին բարձր ռիսկային գոտում:
16:21 26.06.2025
ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքըԱշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդ Սիթին» ոչ-ոքի (1-1) էր գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում և վաստակել 1 միլիոն դոլար, որը կբաշխվի թիմի ֆուտբոլիստների միջև, գրում է Marca-ն: Նոր Զելանդիան ներկայացնող ակումբի խաղացողների համար սա աննախադեպ գումար է: Նրանց շաբաթական միջին աշխատավարձն 84 եվրո է: Նրանցից շատերն այլ աշխատանք ունեն։ «Ես ջակուզի եմ լվանում, դա է իմ […] ...
16:14 26.06.2025
Երևանի պարեկները 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել օտարերկրացի մի կնոջ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 11 գրամ սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...
16:07 26.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին ԳեգինատինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ «Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական […] ...
16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունըՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...
15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...