17:00 12.11.2021
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի հանդեպ սանձազերծած ագրեսիան, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ, գերիների հանդեպ կտտանքներով և արտադատական սպանություններով, ևս մեկ վկայություն են Արցախն իր բնիկ ժողովրդից «մաքրելու» Ադրբեջանի պետական քաղաքականության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անվտանգային ֆորումի ընթացքում ասել է ՄԱՀՀԻ նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմին վերաբերող իր հերթական զեկույցը, որը կենտրոնանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների վրա:
«Այսօր ձեզ ենք ներկայացնում բավական ծանր զեկույց՝ նկատի ունենալով փաստերի դաժանությունը, որոնք կգտնեք այս զեկույցում: Ինչպես գիտեք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ ու գործուն աջակցությամբ, վարձկան ահաբեկիչների զանգվածային ներգրավմամբ լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ: Ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ աշխարհի համար բարդ ժամանակ՝ COVID-19-ի պայմաններում, այն պարագայում, երբ 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աշխարհի բոլոր հատվածներում հրադադարի կոչ էր արել՝ նշելով, որ պետք է դադարեցնել զինված հակամարտությունները և կենտրոնանալ մարդկանց կյանքերի համար մղվող իրական պատերազմի վրա»,- նշել է Ստյոպա Սաֆարյանը:
Ներկայացված զեկույցը 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ երրորդ զեկույցն էր, որը պատրաստել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը: Զեկույցում մանրամասնորեն՝ հստակ փաստերով, հղումներով, ապացույցներով ներկայացվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Ժնևի կոնվենցիաների և միջազգային այլ փաստաթղթերի կոպտագույն խախտումները, իրականացված պատերազմական հանցագործությունները, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների, լրագրողների թիրախավորումը, միջազգային իրավունքով արգելված զինատեսակների համատարած կիրառումը, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունները, հայկական պատմամշակութային հուշարձանների թիրախավորումը և ոչնչացումը, Թուրքիայի դերակատարումը պատերազմում և վարձկան ահաբեկիչների զանգվածային հավաքագրումը, ֆինանսավորումը և մասնակցությունը:
ՄԱՀՀԻ-ն սեպտեմբերի 27-ին հրապարակել էր «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները» վերտառությամբ զեկույցը՝ պատերազմի սկսվելու տարելիցի կապակցությամբ, և նոյեմբերի 9-ին՝ պատերազմի պատճառների վերլուծությանը նվիրված «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» խորագրով զեկույցը՝ զինադադարի հաստատման մեկ տարվա լրանալու կապակցությամբ: Առաջիկայում ինստիտուտը կհրապարակի Արցախյան երկրորդ պատերազմին վերաբերող ևս մեկ զեկույց:
09:47 09.07.2025
Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի ՈւկրաինանԵվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...
09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվելԳվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...
09:15 09.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...