12:54 15.11.2021
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մեկ ամսում շուրջօրյա ռեժիմով ապահովել են տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի ավելի քան 4000 միավորի և շուրջ 7500 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղի տարածքում մենք հետևում ենք հրադադարի ռեժիմի պահպանմանը և անցակետային ռեժիմ ենք իրականացնում։ Յուրաքանչյուր ավտոմեքենա ենթարկվում է ստուգման, անհրաժեշտության դեպքում՝ զննման։ Անհրաժեշտության դեպքում վարորդին խնդրում ենք դուրս գալ ավտոմեքենայից՝ ավտոմեքենայի սրահը զննելու համար։ Ամեն օր անցնում է ավելի քան 150 ավտոմեքենա»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Գլեբովը։
Ընթացիկ իրավիճակի վերահսկման համար բոլոր դիտակետերը հագեցած են ժամանակակից արտաքին հսկողության գմբեթային տեսախցիկներով:
Գերատեսչությունը հավելում է, որ ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուս զինվորականները հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով։ Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էներգասնուցման սարքերով:
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ուժերի 27 դիտակետեր տեղակայված են շփման գծի ողջ երկայնքով և Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում։ Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
19:29 21.08.2025
«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս 2 միլիոնը՝ որպես հավելավճար: Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: Նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել: ...
19:21 21.08.2025
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ […] ...
19:18 21.08.2025
Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա․ Սպերցյանի գործակալՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի չեմպիոնը, հնարավոր է, դարձյալ թույլ չտա հայ կիսապաշտպանին հեռանալ։ «Սպերցյանը վաղուց է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Ժամանակին «Կրասնոդարը» մերժել է «Այաքսին», եղել է նաև առաջարկ «Լանսից», սակայն ակումբում ասել են, որ այն մեծ ակումբ չէ ու […] ...
19:11 21.08.2025
ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ: Զանգահարելով 010 599 699 հեռախոսահամարին և ընտրացանկերի օգնությամբ հետևելով ձայնային հրահանգներին՝ զանգահարող քաղաքացին կարող է ընտրել նախարարության գործառույթներին առնչվող այն ոլորտը, որին վերաբերում է հարցը կամ հավաքել ներքին հեռախոսահամարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրությունը՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային […] ...
19:02 21.08.2025
Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են երկու պարկ և երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են «Կալաշնիկովի» 4 ինձնաձիգ, հրացան, նռնականետի հրթիռ, սվին-դանակ, տարբեր տեսակի նռնակներ, նռնակի 9 պայթուցիչ, […] ...
18:51 21.08.2025
Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-3-րդ տեղերն է բաժանում Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է: Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։ Նշենք, որ մրցաշարի մասնակիցներից է ԱՄՆ-ըներկայացնող ևս մեկ հայ […] ...