16:45 15.11.2021
Նոյեմբերի 15-ին Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ հրավիրվել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նիստը, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:
Նիստին ներկա է եղել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։
Օրակարգում ««Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն է եղել։
Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը։
Օրենսդրական փոփոխությամբ հիմնականում առաջարկվում է՝ որսորդների հասարակական կազմակերպության անդամ քաղաքացու փոխարեն սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազեն ու որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու իրավունք վերապահել որսորդությամբ զբաղվելու իրավունք ունեցող քաղաքացուն։ Մեկ այլ փոփոխությամբ էլ որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք կվերապահվի ոչ միայն պետական ռազմականացված կազմակերպությունում ծառայող, այլ նաև նշված կազմակերպություններում երբևէ ծառայած քաղաքացուն։
Առաջարկվող փոփոխությամբ՝ որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող՝ սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունենալու ժամկետը կկրճատվի 2 տարով՝ 5 տարին դարձնելով 3 տարի։
Օրինափաթեթի ընդունմամբ կսահմանափակվի զենքի գործադրմամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածությունը մարված (հանված) կամ որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված վարչական իրավախախտումներ կատարած քաղաքացու զենք ձեռք բերելու իրավունքը, կհստակեցվի Արցախի Հանրապետության նախագահի կողմից Արցախի Հանրապետությունում զենքով պարգևատրելու դեպքերը։
Քրեական օրենսգրքի «Դատվածություն» վերնագրով հոդվածում առաջարկվում է սահմանափակում նախատեսել քաղաքացիական զենք ձեռք բերելու համար:
Ոստիկանապետը նախագծերում նոր փոփոխություն է առաջարկել, որով զենքի լիցենզավորման և թույլտվության ժամկետը կսահմանվի 10 տարին՝ 5 տարվա ժամկետի փոխարեն։
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում օրինապահ քաղաքացիների համար կապահովվի զենք ձեռք բերելու մատչելիություն, իսկ կարգազանց քաղաքացիների համար կնախատեսվեն լրացուցիչ սահմանափակումներ:
Զեկուցողը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած հարցերին։
Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին, և այն կներկայացվի արտահերթ նիստի քննարկմանը։
19:29 21.08.2025
«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս 2 միլիոնը՝ որպես հավելավճար: Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: Նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել: ...
19:21 21.08.2025
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ […] ...
19:18 21.08.2025
Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա․ Սպերցյանի գործակալՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի չեմպիոնը, հնարավոր է, դարձյալ թույլ չտա հայ կիսապաշտպանին հեռանալ։ «Սպերցյանը վաղուց է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Ժամանակին «Կրասնոդարը» մերժել է «Այաքսին», եղել է նաև առաջարկ «Լանսից», սակայն ակումբում ասել են, որ այն մեծ ակումբ չէ ու […] ...
19:11 21.08.2025
ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ: Զանգահարելով 010 599 699 հեռախոսահամարին և ընտրացանկերի օգնությամբ հետևելով ձայնային հրահանգներին՝ զանգահարող քաղաքացին կարող է ընտրել նախարարության գործառույթներին առնչվող այն ոլորտը, որին վերաբերում է հարցը կամ հավաքել ներքին հեռախոսահամարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրությունը՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային […] ...
19:02 21.08.2025
Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են երկու պարկ և երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են «Կալաշնիկովի» 4 ինձնաձիգ, հրացան, նռնականետի հրթիռ, սվին-դանակ, տարբեր տեսակի նռնակներ, նռնակի 9 պայթուցիչ, […] ...
18:51 21.08.2025
Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-3-րդ տեղերն է բաժանում Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է: Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։ Նշենք, որ մրցաշարի մասնակիցներից է ԱՄՆ-ըներկայացնող ևս մեկ հայ […] ...