19:36 17.11.2021
Գյումրիում կայացել է անգլիացի կոմպոզիտոր Հանրի Պյորսելի «Դիդոնե և Էնեաս» օպերային ներկայացման առաջնախաղը: Հանդիսատեսին ներկայացվել են 17-րդ դարի բարոկկո ոճի երաժշտությունն ու օպերային արիաները: «Անուշ» օպերայի բեմադրությունից գրեթե 110 տարի անց Գյումրիում օպերա բեմադրելու մտահղացումը հայտնի երգեհոնահարուհի, ֆրանսաբնակ գյումրեցի Նարինե Սիմոնյանինն է, բեմադրող ռեժիսորն ու խորեոգրաֆն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը։
Երեք գործողությամբ օպերան իր տեսակի ու ոճի մեջ Հայաստանում առաջինն է, որի պարտիտուրան՝ բնագիրը, չի պահպանվել, մեր օրեր են հասել անգլիացի կոմպոզիտորի առաջին ձեռագիր արտագրության նմուշները:
«Դիդոնե և Էնեաս» օպերան համարվում է անգլիական բարոկկո ոճի գլուխգործոցներից մեկը: Բեմադրությունը նախկին տեքստիլագործների ակումբի բեմում էր։ 1600-ականներին գրված օպերան Տրոյայի իշխան Էնեասի և Կարթագենի թագուհի Դիդոնեի դժբախտ սիրո պատմությունն է:
«17-րդ դարի անգլիական բարոկկո օպերայի բեմադրությունն արդեն երևույթ է ընդհանրապես Հայաստանի մասշտաբով։ Գյումրիի համար սա պատմական իրադարձություն է։ Սա Հենրի Պյորսելի առաջին ավարտուն՝ առանց խոսակցության, ավարտուն ու մաքուր երաժշտության դրամատիկ ստեղծագործությունն է, այսինքն՝ մենք վայելում ենք ժանրի ծնունդը վկայող մի գործ, որն անզուգական է»,- նշում է ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։
Պյորսելի երաժշտությունը մշակվել և վարպետաց դասերի միջոցով ուսուցանվել է Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի երիտասարդական կամերային նվագախմբին, որը ղեկավարում էր Միլանից հրավիրյալ, բարոկկո ոճի գիտակ, դիրիժոր Ստեֆանո Ինտրիերին:
«Երբ որ մենք սկսեցինք դասավանդել երաժշտության շեշտի իմաստը, բառի իմաստն ու թատրոնի իմաստը, մեր երիտասարդները ընկալեցին զարմանալի ճկունությամբ։ Այստեղ ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք՝ Գյումրին թատրոնի քաղաք է, և ընդհանրապես, գյումրեցիները թատերական կերպարներ են։ Գիտեք, երբ որ խոսում ենք, արտահայտվում ենք, ես միշտ մտածում եմ՝ ինչքան թատերականություն կա մեր մեջ, իսկ էս երաժշտությունը բառից է ծնված, այսինքն՝ առաջնայինը դրաման է, երկրորդը՝ երաժշտությունը»,- ասում է ֆրանսահայ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը։
Օպերայի արիաները հիմնականում կատարում էին երիտասարդ երգիչ-երգչուհիները, որոնց համար այս ոճում հանդես գալը դեբյուտային էր: Դիդոնեի դերակատար Մարի Մյուլլերը երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի դուստրն է։ 19-ամյա երգչուհին օպերային կերպարներում հանդես է գալիս փոքր տարիքից:
Բարոկկո ոճի երգեցողությունը բարդ է՝ իր հնչողության ու երաժշտության համադրումով։ Պյորսելի հռչակավոր օպերան աշխարհի տարբեր երկրներում ներկայացվում է փոքր համերգասրահներում, ինչը համարվում է բարոկկո ոճի երաժշտությանը բնորոշ միջավայր:
Ներկայացման բեմադրական ու ստեղծագործական աշխատանքներն ընթացել են Գյումրիում։ Բացի երաժիշտ կատարողներից, էսքիզավորման և օպերայի դիցական կերպարների բեմական հագուստների ձևավորման ամբողջ աշխատանքները կատարել են գյումրեցի մոդելավորողները։ Նոր օպերան կներկայացվի նաև Հանրապետության այլ բեմահարթակներում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...