17:32 16.11.2021
Նոյեմբերի 16-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու առիթով:
Սա ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծ է, որի հիմնական խնդիրներն են ՀԱԷԿ-ի պաշարների վերականգնումը, անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը:
Կայանի արդիականացումը սկսվեց 2015 թվականին, և այդ ժամանակահատվածում կայանում իրականացվեց կայանի անվտանգության բարձրացման, սարքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքների մեծ ծավալ, ինչի արդյունքում էներգաբլոկի հզորությունը աճել է 15 տոկոսով՝ միջուկային վառելիքի նույն ծախսով: ԱԷԿ-ում իրականացված կարևորագույն միջոցառումներից մեկը ռեակտորի իրանի թրծաթողումն է, որը թույլ տվեց վերականգնել մետաղի հատկությունները 85 տոկոսով:
Այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդգծել է, որ Հայկական ԱԷԿ-ը որոշիչ դեր է խաղում մեր երկրի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործում։
«Այս ծավալուն նախագիծն առանց չափազանցության կարելի է համարել Հայաստանի կարևորագույն նախագծերից մեկը։ Դրա վրա կանգ առնել չենք պատրաստվում ու մեր առջև նոր նպատակներ ենք դնում. դա 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգումն է և ոլորտի հետագա զարգացումը՝ նոր ատոմակայանի կառուցումը»,- ասել է նախարար Սանոսյանը։
«Հպարտ եմ, որ մասնակցում ենք մի նախագծի, որն օգնեց ՀԱԷԿ-ը դարձնել ավելի անվտանգ և արդյունավետ: Մենք բոլորս միասին հայկական ԱԷԿ-ի մասնագետների, նորոգման ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների, Հայաստանի և Ռուսաստանի նախագծա-կոնստրուկտորային կազմակերպությունների, ինչպես նաև ատոմակայանների համար սարքավորումներ պատրաստող գործարանների պրոֆեսիոնալների թիմը, իրականացրել ենք սարքավորումների փոխարինման և արդիականացման աշխատանքների հսկայական ծավալ: Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի միջոցառումների մի ամբողջ համալիրի իրականացման շնորհիվ №2 էներգաբլոկը համապատասխանում է ամենաժամանակակից միջազգային պահանջներին, ու Հայկական ԱԷԿ-ը կշարունակի հուսալիորեն ապահովել Հայաստանի բնակիչներին էլեկտրաէներգիայով»,- նշել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
«Ռոսատոմ»-ի ձեռնարկությունների մասնագետների իրականացրած ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքների համաձայն ՝ Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկի տեխնիկական պարամետրերը թույլ են տալիս շահագործել այն ևս 10 տարի:
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ այցի շրջանակում կազմակերպված միջոցառումներին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը, ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի ներկայացուցիչները (ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն)՝ Եվգենի Սալկովը, գլխավոր տնօրեն Վլադիմիր Բրեդովը, համալիր նախագծերի բաժնի կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Սվիրիդենկոն:
Միջոցառման ընթացքում ամփոփվել են Հայկական ԱԷԿ-ի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքները, քննարկվել են 2026 թվականից հետո կայանի ծառայության ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները:
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...