Ռուդենկոն և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+31.09 oC

Ռուդենկոն և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման հարցը

14:00 17.11.2021

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճը։

«Ընդգծվել է Բաքվի և Երևանի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու հրամայականը», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար

19:29 21.08.2025

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս 2 միլիոնը՝ որպես հավելավճար: Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: Նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել: ...

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ

19:21 21.08.2025

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ […] ...

Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա․ Սպերցյանի գործակալ

19:18 21.08.2025

Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա․ Սպերցյանի գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի չեմպիոնը, հնարավոր է, դարձյալ թույլ չտա հայ կիսապաշտպանին հեռանալ։ «Սպերցյանը վաղուց է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Ժամանակին «Կրասնոդարը» մերժել է «Այաքսին», եղել է նաև առաջարկ «Լանսից», սակայն ակումբում ասել են, որ այն մեծ ակումբ չէ ու […] ...

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ

19:11 21.08.2025

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ: Զանգահարելով 010 599 699 հեռախոսահամարին և ընտրացանկերի օգնությամբ հետևելով ձայնային հրահանգներին՝ զանգահարող քաղաքացին կարող է ընտրել նախարարության գործառույթներին առնչվող այն ոլորտը, որին վերաբերում է հարցը կամ հավաքել ներքին հեռախոսահամարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրությունը՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային […] ...

Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

19:02 21.08.2025

Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են երկու պարկ և երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են «Կալաշնիկովի» 4 ինձնաձիգ, հրացան, նռնականետի հրթիռ, սվին-դանակ, տարբեր տեսակի նռնակներ, նռնակի 9 պայթուցիչ, […] ...

Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025

18:51 21.08.2025

Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025

ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-3-րդ տեղերն է բաժանում Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է: Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։ Նշենք, որ մրցաշարի մասնակիցներից է ԱՄՆ-ըներկայացնող ևս մեկ հայ […] ...

BACK_TO_TOP