17:56 22.11.2021
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Նախատեսվում է կարգավորել անկանխիկ վճարումների մասով իրավահարաբերությունները: Փաթեթի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և քաղաքացիների համար պայմաններ ստեղծել անկանխիկ վճարումներ իրականացնելու համար: Նախատեսվում է ուժեղացնել հարկային վարչարարությունն ու պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները, ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ: Օրինագծով ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամը. այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով:
Նախագծի վերաբերյալ մի շարք գործատուներ որոշակի անհամաձայնություններ ունեն, ինչով էլ պայմանավորված ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 22-ին աշխատանքային քննարկում էր նախաձեռնել՝ շահագրգիռ անձանց կարծիքը օրինագծի վերաբերյալ լսելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Կենտրոնական բանկի, Փաստաբանների պալատի և գրավատների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խոսքերով՝ հանձնաժողովը նամակներ է ստացել Փաստաբանների պալատից և գրավատներից՝ օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ:
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ բացասական էր: Ըստ նրա՝ փաստաբանական գործունեությունը չպետք է դիտարկել զուտ ձեռնարկատիրության համատեքստում և կիրառել սահմանափակումներ, որոնք կհանգեցնեն որոշակի խնդիրների:
Գրավատների ներկայացուցիչներն էլ առաջարկել են հնարավորություն տալ, որպեսզի գրավատուին առաջարկված 20 հազար դրամի փոխարեն հնարավոր լինի տրամադրել մինչև 300 հազար դրամի չափով կանխիկ գումար:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ ամբողջ աշխարհում անցում է կատարվում գործարքների անկանխիկ եղանակին, ինչը չի կարող շրջանցել նաև մեր երկիրը: Նա ընդգծել է, որ փաստաթուղթը բնականոն ընթացքով մատուցվող ծառայությունները սահմանափակելու նպատակ չի հետապնդում:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է՝ մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը վերստին կլսեն շահագրգիռ անձանց և գործադիրի հետ կգտնեն բոլոր կողմերին գոհացնող լուծումներ:
12:50 30.04.2025
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը12:50 30.04.2025
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...
12:44 30.04.2025
Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ ReutersԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...