12:54 20.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քննադատություններին, թե այնքան էլ պարզ չէ՝ ինչ տնտեսական քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը:
«Գուցե դա ինչ-որ տեղ նաև մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը: Ես ուզում եմ արձանագրենք, որ մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: Հեղափոխությունից առաջ ունեցել ենք տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտները, տնտեսական գործունեությունը, դրա առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել ՀՆԱ ձևավորման մեծ բաժինը ստեղծել:
Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պիտի գոյություն չունենան, տնտեսական ոլորտները և տնտեսական գործունեության ձևերը լինեն հասանելի, ընդ որում՝ սա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում, եկամուտներ, շահույթներ են ստացել այս կամ այն ոլորտներում, այլևս պիտի չկարողանան գործունեություն ծավալել այդ ոլորտներում, սա նշանակում է, որ մյուսները ևս պիտի հնարավորություն ստանան»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս հարցը քաղաքական մակարդակում լուծված է իր՝ վարչապետ դառնալու օրվանից: Վարչապետը նշեց՝ Կառավարությունն իր անելիքն է համարում ժամանակ առ ժամանակ իրավիճակին ծանոթանալը և մոնիթորինգ անել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, և եթե դրանք տեղի չեն ունենում կամ դանդաղ են տեղի ունենում, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմ կիրառելու մասին: Ընդ որում, ըստ Փաշինյանի, սա պետք է անել հանդարտ, առանց ցնցումների, տնտեսական վիճակը չբարդացնելու, ցնցումներ չստեղծելու համար:
«Մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը: Ցանկացած միջազգային փորձագետ կասի՝ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու հանգամանք՝ անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն, և մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որն առաջիկայում պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում, այդ թվում՝ հարկային օրենսգրքում, որի շրջանակներում պետք է լուծենք նաև ՓՄՁ-ներին ուժ տալու քաղաքական խնդիրը»,- նշեց վարչապետը:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...