Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել Հաթայի անեքսիայի 82-րդ տարելիցի կապակցությամբ Սիրիայի խորհրդարանի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել Հաթայի անեքսիայի 82-րդ տարելիցի կապակցությամբ Սիրիայի խորհրդարանի հայտարարությանը

16:53 03.12.2021

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը «սանձարձակ և ապօրինի» է որակել Սիրիայի խորհրդարանի հայտարարությունն առ այն, որ Հաթայը (նախկին Ալեքսանդրետի սանջակը) Սիրիայի բռնազավթված տարածքների մասն է, հաղորդում է ermenihaber-ը։

«Կտրականապես մերժում ենք որևէ կերպ Սիրիայի ժողովրդին չներկայացնող, ժողովրդավարական լեգիտիմությունից զուրկ Ժողովրդական ժողովի սանձարձակ և ապօրինի հայտարարությունը՝ ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականության դեմ»,- շեշտել է Բիլգիչը։

Նա նաև նշել է, թե «Թուրքիան ինչպես հարկն է կպատասխանի իր հայրենի տարածքների նկատմամբ ստոր հավակնություններին և իր ազգային շահերին ուղղված ցանկացած սպառնալիքի»։

Նշենք, որ Սիրիայի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակի անեքսիայի 82-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարությունում նշվել է, որ Հաթայը բռնազավթված սիրիական տարածքների մի մասն է։ Ընդգծվել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի Հաթայը չմնա Թուրքիայի ձեռքում և ետ վերադարձվի Սիրիային։

Հիշեցնենք, որ Ալեքսանդրետի սանջակը, Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումն է (այժմ Թուրքիայի Հաթայի նահանգը)։ Որպես Սիրիայի մի մաս՝ Ալեքսանդրետի սանջակը 1915-1918 թվականներին եղել է Օսմանյան կայսրության կազմում։ 1918 թվականի նոյեմբերին այն գրավել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։ 1937 թվականից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակն անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավարությունը։ 1939-ի հունիսին այն բռնակցվել է Թուրքիային։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։

Հայերի համար նահանգը նույնպես խորհրդանշական կարևորություն ունի, քանի որ այդտեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ 1915 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ Բացի դրանից՝ նահանգում ապրել են մեծաթիվ հայեր։ 1939 թվականի անեքսիայից հետո՝ հուլիսի 16-23-ը, տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հեռացել է և հաստատվել է Սիրիայում, Լիբանանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

16:30 26.06.2025

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատա­րանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է […] ...

ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքը

16:21 26.06.2025

ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքը

Աշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդ Սիթին» ոչ-ոքի (1-1) էր գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում և վաստակել 1 միլիոն դոլար, որը կբաշխվի թիմի ֆուտբոլիստների միջև, գրում է Marca-ն: Նոր Զելանդիան ներկայացնող ակումբի խաղացողների համար սա աննախադեպ գումար է: Նրանց շաբաթական միջին աշխատավարձն 84 եվրո է: Նրանցից շատերն այլ աշխատանք ունեն։ «Ես ջակուզի եմ լվանում, դա է իմ […] ...

Երևանի պարեկները 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել

16:14 26.06.2025

Երևանի պարեկները 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել օտարերկրացի մի կնոջ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 11 գրամ սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

16:07 26.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ «Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական […] ...

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

16:00 26.06.2025

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

BACK_TO_TOP