Վրաստանում հայտնել են Սաակաշվիլիին հիվանդանոցից բանտ տեղափոխելու ժամկետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Վրաստանում հայտնել են Սաակաշվիլիին հիվանդանոցից բանտ տեղափոխելու ժամկետը

10:28 04.12.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անհրաժեշտ բուժօգնություն է ստանում հանրապետությունում և արտասահման տեղափոխման կարիք չունի։ Այս մասին ասել է Վրաստանի առողջապահւթյան նախարար Եկատերինա Տիկարաձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Չեմ պատկերացնում, որ վրացի բժիշկները չունենան բավարար կոմպետենտություն՝ հիվանդին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար: Հետևապես, հիվանդին բուժման նպատակով արտասահման տեղափոխելու շուրջ խորհրդակցություն չենք անցկացրել»,-ընդգծել է Տիկարաձեն։

Նրա խոսքով՝ նախկին նախագահին հիվանդանոցից բանտ տեղափոխելը կախված կլինի բանտարկյալի ապաքինման գործընթացից։ Տիկարաձեն ընդգծել է, որ այժմ ոչ ոք չի պատրաստվում քաղաքական գործչին դուրս գրել Գորիի զինվորական հոսպիտալից, քանի որ սննդից ընդունում սկսելուց բացի, անհրաժեշտ են այլ ընթացակարգեր։

«Կարևոր է, որ նա լիովին վերականգնվի, միայն դրանից հետո հնարավոր կլինի դուրս գրել»,- եզրափակել է Վրաստանի առողջապահության նախարարը։

Ավելի վաղ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, որդու գտնվելը Վրաստանում անվանել էր «շատ անապահով»։ Նա խոստովանել էր, որ անհանգիստ է և վախենում է որդու ճակատագրի համար։ Նաև կոչ էր արել քաղաքական գործչին վերադարձնել Ուկրաինա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքը

16:21 26.06.2025

ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքը

Աշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդ Սիթին» ոչ-ոքի (1-1) էր գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում և վաստակել 1 միլիոն դոլար, որը կբաշխվի թիմի ֆուտբոլիստների միջև, գրում է Marca-ն: Նոր Զելանդիան ներկայացնող ակումբի խաղացողների համար սա աննախադեպ գումար է: Նրանց շաբաթական միջին աշխատավարձն 84 եվրո է: Նրանցից շատերն այլ աշխատանք ունեն։ «Ես ջակուզի եմ լվանում, դա է իմ […] ...

Երևանի պարեկները 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել

16:14 26.06.2025

Երևանի պարեկները 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել օտարերկրացի մի կնոջ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 11 գրամ սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

16:07 26.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ «Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական […] ...

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

16:00 26.06.2025

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

BACK_TO_TOP