16:04 04.12.2021
Աշխատանքային այցով Հալեպում գտնվող ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ, այս մասին տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հալեպի նահանգում առկա սոցիալ-տնտեսական հարցերը, այդ թվում՝ հալեպահայ համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաև նահանգի հետպատերազմյա վերականգնման աշխատանքների ընթացքը:
Դեսպան Տ. Գևորգյանը նահանգապետին տեղեկացրել է, որ Հալեպ է ժամանել Հայաստանի Հանրապետության «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» Կենտրոնի առաքելության հերթական՝ 8-րդ հերթափոխը: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ հումանիտար առաքելության նախորդ հերթափոխերի աշխատանքների արդյունքում Հալեպի նահանգում ականազերծվել է ավելի քան 750 հազար քառակուսի մետր տարածք, վնասազերծվել է 580 միավոր պայթուցիկ սարքեր, իսկ առաքելության կազմում գործող հայ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նահանգի շուրջ 36 հազար բնակչի:
Նահանգապետ Դիաբը խորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ դժվարին այս շրջանում Սիրիայի ժողովրդին օգնության և բարեկամության ձեռք մեկնելու համար: Վերջինս պատրաստակամություն է հայտնել իր կողմից անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հալեպում գործող հայկական եկեեցիներին, դպրոցներին, մշակութային ու մարզական միություններին և, առհասարակ, հալեպահայ համայնքին:
Նույն օրը՝ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Հայաստանի հումանիտար առաքելության կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել առաքելության ղեկավարության, հումանիտար ականազերծում իրականացնող խմբի մասնագետների և բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ: Դեսպանը ծանոթացել է կատարված աշխատանքների ծավալներին, ինչպես նաև քննարկվել են Հալեպի նահանգում առաջիկայում իրականացվելիք գործառույթները: Տ. Գևորգյանը բարձր է գնահատել հումանիտար առաքելության ներկայացուցիչների մասնագիտական հմտություններն ու կարողություննը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Այցի շրջանակներում Սիրիայում ՀՀ դեսպանը զրույց է ունեցել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր /ընտրված Հալեպ քաղաքից/, Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուսին Իսքենյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման և համագործակցության ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև հալեպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է համայնքի առջև ծառացած հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հյուպատոսական բնույթի բազմաթիվ հարցեր: Այդ կապակցությամբ, դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ վերջինիս աշխատանքների ակտիվացման և արդյունավետության բարձրացման խնդիրների վերաբերյալ: Տրվել են համապատասխան հանձնարարականներ:
16:21 26.06.2025
ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքըԱշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդ Սիթին» ոչ-ոքի (1-1) էր գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում և վաստակել 1 միլիոն դոլար, որը կբաշխվի թիմի ֆուտբոլիստների միջև, գրում է Marca-ն: Նոր Զելանդիան ներկայացնող ակումբի խաղացողների համար սա աննախադեպ գումար է: Նրանց շաբաթական միջին աշխատավարձն 84 եվրո է: Նրանցից շատերն այլ աշխատանք ունեն։ «Ես ջակուզի եմ լվանում, դա է իմ […] ...
16:14 26.06.2025
Երևանի պարեկները 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել օտարերկրացի մի կնոջ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 11 գրամ սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...
16:07 26.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին ԳեգինատինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ «Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական […] ...
16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունըՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...
15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...