Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը

10:16 06.12.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արտահանման բրենդը «Türkiye»-ով փոխելու մասին հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթում, գրում է Anadolu-ն։

Այսինքն՝ բոլոր ապրանքները, որոնք արտահանվում են արտերկիր, պետք է կրեն երկրի անվանման հենց այս տարբերակը՝ Made in Türkiye:

Հրամանագրի տեքստում նշվում է, որ բրենդը փոխելու որոշումը արտացոլում է հարուստ մշակույթ և ժառանգություն և նպատակ ունի հաստատել թուրք արտադրողի՝ որպես որակյալ արտադրանքի հուսալի մատակարարի բարեխղճությունը։ Իսկ երկրի պաշտոնական փաստաթղթերում Turkey, Turkei, Turquie անունների փոխարեն օգտագործելու են Türkiye տերմինը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը հայտարարել է, որ Գազայում Նեթանյահուի գործողությունները «Հիտլերին կստիպեին նախանձել»

14:54 12.05.2024

Էրդողանը հայտարարել է, որ Գազայում Նեթանյահուի գործողությունները «Հիտլերին կստիպեին նախանձել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում իր գործողություններով «Ադոլֆ Հիտլերի մոտ նախանձ կառաջացներ»։ Նա համապատասխան հայտարարություն է արել Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ գրավոր պատասխանելով հարցերին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Անկարա կատարելիք այցից առաջ։ «Նեթանյահուն Գազայում հասել է ցեղասպանության այնպիսի մակարդակի, որը կստիպի Հիտլերին նախանձել: Մենք խոսում ենք […] ...

Հունաստանի վարչապետը հիասթափված է բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումից

13:29 12.05.2024

Հունաստանի վարչապետը հիասթափված է բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումից

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է բյուզանդական տաճարը՝ Խորայի վանքը, մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշումից (Կարիե, Ստամբուլում), որը, նրա կարծիքով, հակասում է փոխըմբռնումն ամրապնդելու համատեղ ջանքերին։ Միցոտակիսը մայիսի 13-ին կայցելի Անկարա՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերին Աթենք կատարած այցի։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետը հայտարարել էր, որ […] ...

Էրդողանը բացատրել է ԱՄՆ այցի չեղարկումը

12:47 12.05.2024

Էրդողանը բացատրել է ԱՄՆ այցի չեղարկումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպումը կողմերի զբաղվածության պատճառով, ասել է ինքը՝ թուրք առաջնորդը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։ «Մեր այցը ԱՄՆ հետաձգվել է երկու կողմերի գրաֆիկների անհամատեղելիության պատճառով, ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին է, և պարոն Բայդենի գրաֆիկն էլ ավելի ինտենսիվ է […] ...

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»

11:57 12.05.2024

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կսահմանեն «ճանապարհային քարտեզը», որին Անկարան և Աթենքը կհետևեն առաջիկա ժամանակահատվածում, կողմերը կքննարկեն նաև երթևեկության ավելացման հեռանկարները և Գազայում տիրող իրավիճակը, հաղորդում է Hürriyet թերթը: «Վաղը Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին կընդունի նախագահ Թայիփ Էրդողանը։ Դեկտեմբերի 7-ին Աթենքում վերջին անգամ հանդիպած երկու առաջնորդները կորոշեն […] ...

Լարսը բաց է

10:25 12.05.2024

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

20:46 11.05.2024

Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

Ալմաթիում երկօրյա բանակցություններ, սահմանազատման նախնական գործընթաց ու դրա հետ կապված բողոքի ակցիաներ: Այս թեմաները տիրապետող էին այս շաբաթ: Դրանք ի՞նչ եզրակացությունների տեղիք են տալիս: Թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP