Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը կբացեն նոր տարանցիկ ճանապարհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը կբացեն նոր տարանցիկ ճանապարհ

19:13 08.12.2021

Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու կազմակերպման շուրջ։ Այս մասին ISNA-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Խեդայաթին։

«Ադրբեջանի և Վրաստանի հետ երկու հանդիպումից հետո մենք նրանց առաջարկեցինք տարածաշրջանային նոր տարանցիկ միջանցք ստեղծելու նախաձեռնություն: Իհարկե, այս ծրագիրն առաջարկվել է դեռ 8 ​​տարի առաջ, բայց այս համաձայնագրում շատ երկրների ներգրավվածության պատճառով այն չի իրականացվել է, և կողմերը կոնսենսուսի չեն եկել»,- ասել է նա։

Խեդայաթին ընդգծել է, որ նոր երթուղու ստեղծումը կարող է Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ։

«Վրաստանը և Իրանը համաձայնագրի հիմնական կողմերն են, քանի որ Իրանը Պարսից ծոցի միջոցով կապված է ազատ ջրերին, իսկ Վրաստանն ունի երկու կարևոր առևտրային նավահանգիստ Սև ծովի արևելքում։ Մյուս կողմից՝ Վրաստանն ու Ադրբեջանը մեծ հաջողություններ են գրանցել՝ ջանքերը բարելավել և զարգացնել իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները, հետևաբար, մենք փորձել ենք ընդլայնել համագործակցությունը այս երկու երկրների հետ»,- հավելել է նա։

Պայմանագրի համաձայն՝ առաջիկա չորս ամիսների ընթացքում Իրանից փորձնական բեռներ կուղարկվեն Աստարայի սահմանով Ադրբեջան, ինչպես նաև Բուլղարիա կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ՝ Սև ծովի վրացական նավահանգիստներով։

Նշվում է, որ երեք երկրների միջև կայանալիք եզրափակիչ եռակողմ հանդիպմանը մեխանիզմ կստեղծվի՝ նվազեցնելու արտահանման ծախսերն ու ժամանակը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

19:46 26.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

19:41 26.06.2025

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո

19:35 26.06.2025

Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփախումներն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար […] ...

BACK_TO_TOP