18:06 08.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-8-ը նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, տեղեկացնում են նախարարությունից:
Աշխատանքային խմբի անդամներն են՝ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը:
Այցի նպատակն է հայ-վրացական մշակութային կապերի խթանումը, ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումը:
Աշխատանքային այցի շրջանակում նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, և ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ հնագիտության, կինոարտադրության, թանգարանային գործի, թատրոնի և մշակութային կրթության ոլորտներում համագործակցության ուղղությամբ:
Արա Խզմալյանի խոսքով՝ շատ կարևոր է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով, ինչը հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալու հարևան պետության մշակույթի հետ:
«Փոփոխվել են համաշխարհային մարտահրավերները, աշխարհաքաղաքական պայմանները, մշակութային առաջնահերթությունները, և մենք իսկապես կարիք ունենք փոխհամագործակցությամբ լավագույնս ծանոթանալու մեր երկու պետությունների մշակույթին, մշակելու մեխանիզմներ, որոնցով կարող ենք համադրել մեր երկու պետությունների մշակութային քաղաքականությունները»,- նշել է Արա Խզմալյանը և հավելել, որ որպես համագործակցության մեկնարկ՝ առաջարկվել է համատեղ ջանքերով մասնագիտական, փորձագիտական խմբերի ընդգրկմամբ բարեկարգել, նորոգել Գանձայում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանը, խթանել հնագետների միջև համագործակցությունը, կազմակերպել երկու երկրների մշակութային հարուստ ժառանգությանը վերաբերող համատեղ ցուցադրություններ:
Նշենք, որ այցի շրջանակում հայկական պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, այնուհետև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել են Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ:
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...
19:46 26.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...
19:41 26.06.2025
Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
19:35 26.06.2025
Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքոԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփախումներն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար […] ...
19:26 26.06.2025
Յամալն ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում․ ՊոգբաՖրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի խաղի վերաբերյալ: «Նա անհավանական ֆուտբոլիստ է: Նա ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում. դա նրա ֆուտբոլային IQ-ն է, որը ամենևին էլ նրա տարիքին չի համապատասխանում: Լամինը միշտ անում է այն, ինչ անհրաժեշտ է այդ պահին: Նրա տարիքի ֆուտբոլիստի համար ուղղակի խելահեղ […] ...
19:17 26.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով 30 գրամից ավելի մարիխուանաՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 40 և 43 տարեկան երկու տղամարդ ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են մարիխուանա։ Աշտարակի համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հունիսի 22-ի երեկոյան Աշտարակ քաղաքում նրանց հայտնաբերել, ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են բաժին։ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ […] ...