22:00 19.12.2021
Ամերիկյան Pantone Color Institute-ի մասնագետները որոշել են 2022 թվականի հիմնական գույնը։ Այն կապույտի երանգ է՝ մանուշակագույն-կարմիր երանգների ավելացմամբ։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։
«Համատեղելով կապույտի հատկությունները, սակայն միևնույն ժամանակ ունենալով մանուշակագույն-կարմիր երանգ՝ Pantone 17-3938 Very Peri-ն դրսևորում է եռանդուն, ուրախ տրամադրություն և դինամիկ ներկայություն, որը խրախուսում է համարձակ ստեղծագործականությունն ու պատկերավորումը», – նշել է ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյսմանը:
Նա հավելել է, որ Pantone-ի տարվա գույնն արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային մշակույթում՝ արտահայտելով այն, ինչ փնտրում են մարդիկ։
2022 թվականի Pantone-ի տարվա գույնը ներկայացնող թվիթերյան գրառման մեջ նշվում է, որ կապույտ դինամիկ երանգը վառ մանուշակագույն կարմիր երանգով միախառնում է կապույտի հավատարմությունն ու կայունությունը կարմիրի էներգիայի և հուզականության հետ:
Introducing the Pantone Color of the Year 2022, PANTONE 17-3938 Very Peri, a dynamic periwinkle blue hue with a vivifying violet red undertone blends the faithfulness and constancy of blue with the energy and excitement of red. Learn more: https://t.co/eNIwkTq2K8 pic.twitter.com/hBfiDusFKU
— PANTONE (@pantone) December 9, 2021
Pantone Color Institute-ը Pantone ընկերության հետազոտական կենտրոնն է, որը զբաղվում է գույնի հետ փորձարարական աշխատանքով և տարբեր ոլորտների վրա (նորաձևություն, տպագրություն, ինտերիերի ձևավորում, գովազդ, ֆիլմեր և այլն) դրա ազդեցությամբ:
Ինստիտուտը տարվա հիմնական գույնը որոշում է 2000 թվականից։ 2020 թվականին Pantone-ի տարվա գույնը դասական կապույտն էր, որը մարմնավորում է հանգստություն և վստահություն, իսկ 2021 թվականին երկու հիմնական գույն էր որոշվել՝ խորը մոխրագույնը և վառ դեղինը։
13:23 08.05.2025
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
13:05 08.05.2025
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՄայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
12:59 08.05.2025
Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատՈւշադրություն Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում […] ...
12:51 08.05.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի Վրաստանի կործանմանը․ ՊապուաշվիլիՎրաստանի անվտանգությունը կվտանգվի, եթե երկիրը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Եթե մենք հավատայինք Լատվիայի նախագահին և այլ քաղաքական գործիչներին, ովքեր մեզ կոչ էին անում սրել իրավիճակը, այսօր Վրաստանը կլիներ վերանվաճված, ոչնչացված երկիր։ Նույն օտարերկրյա քաղաքական գործիչները հետագայում կհայտնվեին, գեղեցիկ խոսքեր կասեին այն մասին, թե ինչպես է այս […] ...
12:44 08.05.2025
Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստըՊետական եկամուտների կոմիտեում անցկացվել է Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Խորհրդի նիստն անցկացվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանի նախագահությամբ։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՊԵԿ-հասարակություն կառուցողական երկխոսության համատեքստում կարևորվել […] ...
12:38 08.05.2025
Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններումՄի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի […] ...