19:36 10.12.2021
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ այսօր Գյումրիի Թատերական հրապարակում անցկացվել են աղետի հետևանքով տուժածներին առաջին բուժօգնության ցուցադրական վարժանքներ։ Հրապարակում ստեղծել էին փլուզված շենքի տեսարան, որտեղ փրկարարները փլատակներից դուրս էին բերելու տուժածներին, որից հետո ցուցաբերելու էին առաջին բուժօգնությունը։
Փրկարարական աշխատանքներում ներգրավված են եղել նաև դրոններ և անօդաչու թռչող սարքեր, որոնք համարվում են աղետների դեպքում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում առանց մարդկանց օգնության դեղորայք ու փրկարարական սարքավորումներ տեղափոխել դժվարամատչելի հատվածներ։
«Մեր կազմակերպությունը մոտ 100 տարի է՝ աշխատում է Հայաստանում, իսկ 88-ի երկրաշարժից հետո արդեն 33 տարի շարունակ մենք մասնագիտացված աջակցություն ենք ցուցաբերում Հայաստանին։ Մեր աշխատանքը նաև ներառում է ոլորտների զարգացում, տեխնոլոգիաները փոխվել են, և մենք փորձում ենք դրանք ներդնել մեր աշխատանքներում։
Դրանցից մեկը, որն ուզում եմ առանձնացնել, դրոնների և անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է, որոնք շատ մեծ նպաստ են բերում աղետների ժամանակ բարդ իրավիճակները վերևից դիտարկելու և տեսնելու գործում, ըստ այդմ՝ մենք կարողանում ենք կազմակերպել մեր արագ արձագանքման աշխատանքները։ Դրոնները հիմա օգտագործվում են դժվարամատչելի վայրեր դեղորայք և այլ միջոցներ հասցնելու համար, այս տարբերակը շատ անվտանգ է, քանի որ մարդկային ուժ ներգրաված չէ»,- նշել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանը։
Վարժանքներին հետևել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանը, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։
Պատասխանատուները կարևորել են նմանատիպ վարժանքների անցկացումը 88-ի աղետից տուժած մարզերում և բնակավայրերում՝ նշելով, որ դրանք նպաստում են աղետների ժամանակ բուժօգնության և փրկարարական աշխատանքների արագ արձագանքման գործընթացի կազմակերպմանը։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...