Կայացավ Գյումրիի թատրոնի վերջին 20 տարիների ամենամասշտաբային՝ «Մաուգլի» ներկայացման պրեմիերան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Կայացավ Գյումրիի թատրոնի վերջին 20 տարիների ամենամասշտաբային՝ «Մաուգլի» ներկայացման պրեմիերան

17:10 11.12.2021

Երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում 156-րդ թատերաշրջանի ամենամասշտաբային ներկայացման ՝ «Մաուգլի»-ի առաջնախաղն էր։ Շուրջ ութ ամիս տևած բարդ ու դժվարին աշխատանքներից հետո այն հանդիսատեսին ներկայացավ իր ուրույն ասելիքով՝ բոլորովին տարբերվող մուլտֆիլմից։

«Կարծում եմ այս ներկայացումը երկար ժամանակ կմնա թատրոնի խաղացանկում, մեծ ռիսկ էր մեզ համար, որովհետև մեծամասամբ  ամբողջ գումարը  ծախսվել է հենց  թատրոնի միջոցով, մեր արտաբյուջեի միջոցներով ենք աշխատել, աջակցել է նաև ԿԳՄՍ նախարարությունն ու ասեմ՝ վերջին  ժամանակաշրջանում մենք նմանատիպ  ծախսեր չենք ունեցել ոչ մի ներկայացման մեջ, էս ներկայացումը  պահանջում էր մեծ  ձևավորում, պրոֆեսիոնալ մասնագետներ։ Ես կարծում եմ, որ  այն  խումբը, որն աշխատել է, պրոֆեսիոնալ էին»։

Պրեմիերիայից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում նշել է Գյումրիի դրամատիկական թատրոնի  տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։ Թատերական ներկայացումն  համեմված էր  քաղաքական իրադարձությունների նուրբ համեմատություններով, բնության ու կենդանիների միջև եղած անհաշտություններով, մարդկանց կործանարար ազդեցության նկարագրություններով։

«Մաուգլի»-ում  ներգրավված են 60-ից ավելի  դերասաններ, թատերական ինստիտուտի ուսանողներ։ Մաուգլին թատրոնի խաղացանկում եղել է  նաև 80-ականներին, երբ քաղաքի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, Ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը։

Բուտաֆորական  դեկորները, լուսային ու ձայնային շքեղ լուծումները միանգամից հանդիսատեսին տեղափոխում են  ջունգլիների միջավայր, որտեղ  հարուստ բնության մեջ ապրում են  կենդանիներն  իրենց աշխարհին բնորոշ օրենքներով։

Մարդու և բնության միջև կորել է ներդաշնակությունը այն պատճառով, որ բանական էակը խախտել է բնության օրենքները։ Ջունգլիներում այդ օրենքներն այլ են, կենդանական աշխարհում ազատ ցեղը շարժվում է իր սահմանած օրենքներով։ Մաուգլին մարդ էր՝ հայտնվելով  կենդանիների տարածքում, փորձեց ապրել ջունգլիների օրենքներով։

Ջունգլիներում հայտնված ու գայլերի ոհմակում մեծացող Մաուգլին դառնում է  նրանց ոհմակի մի մասը, ապրում ջունգլիների օրենքներով, բայց չի ընդունվում  անտառի մյուս  կենդանիների կողմից։ Սա գոյի օրենքն է, որտեղ պայքարում են առաջնորդ դառնալու համար։

Իվերջո մարդկանց միջավայր վերադարձավ մարդ Մաուգլին, ով ջունգլիներում առաջնորդի դերը չկարողացավ ստանձնել՝ այն թողնելով իրական տերերին։

«Ամեն փրկիչ չէ, որ արժանի է ոհմակին, ամեն հաղթող չէ, որ կարող է լինել իմաստուն։ Ես ուզում եմ, որ  դուք միշտ հիշեք՝ գայլը չպետք է առաջնորդ փնտրի ո՛չ բորենիների, ո՛չ աղվեսների, և ո՛չ էլ  մարդկանց մեջ։ Ես ձեր առաջնորդը չեմ, առաջնորդին ձեր մեջ փնտրեք ու հիշեք՝ դուք եք ջունգլիների տերը, պաշտպանեք ջունգլիները»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP