18:08 13.12.2021
Հայ ականավոր գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի թանգարանի նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է միջոցառումների շարք՝ նվիրված «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացել է պատմավեպի վերահրատարակված գրքի շնորհանդեսը, որը ներկայացված է Աբովյանի ստեղծագործության բնագիր տարբերակով:
Ավետիք Իսահակյանի ձեռագրերի և անձնական իրերի կողքին Խաչատուր Աբովյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանակներ են, լուսանկարներ ու ձեռագրերի արտատպումներ: Վարպետը պաշտել է Աբովյանին, նրան համարել իր ուսուցիչը, տարված է եղել նրա ստեղծագործություններով։
«Նրա գլխավերևում՝ աշխատասենյակում, միշտ փակցված է եղել Աբովյանի նկարը, որին համարել է իր առաջին ուսուցիչը, և նրա «Վերք Հայաստանի» պատմավեպը հանդիսացել է ուղեցույց գրական աշխարհ մուտք գործելու համար, ինչպես նաև՝ սիրահարվելով գրականությանը, դարձել է անխոնջ մշակ»,- պատմում է Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը։
Իսահակյանից բացի, մուտքը դեպի մեծ գրականություն շատ հայ գրողների համար ուղենիշ է հանդիսացել Աբովյանի գրական կերպարը, նրանց համար հանդիսացել է մեծ ուսուցիչ։
«Մեր պաշտելի մեծերից Կոմիտասը, երբ որ տեղից տեղ էր տեղափոխվում՝ Էջմիածնից Երևան, Երևանից՝ Պոլիս, Պոլիսից՝ Գերմանիա, երկու իր կար, որ միշտ իր հետ էր վերցնում՝ Աբովյանի լուսանկարն ու «Վերք Հայաստանի» պատմավեպն էր»,- պատմում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։
Աբովյանը հայկական նոր մանկավարժության և նոր դպրոցի հիմնադիրն է համարվում: Երևանի և Թիֆլիսի գավառական դպրոցներում զուգահեռ հիմնում է իր մասնավոր դպրոցն ու ինքնուրույն մշակում է մի շարք դասագրքեր ու մեթոդական ձեռնարկներ, որոնք հետագայում դարձան հայկական մանկավարժության հիմնասյուները: Նրա ստեղծագործական ժառանգության գլուխգործոցն է «Վերք Հայաստանի» պատմավեպը։
«Սա միայն վեպ չէ, «Վերք Հայաստանի»-ն թյուրիմացություն կլինի միայն վեպ ընկալելը, որովհետև ես կարծում եմ, որ մեր ազգի, մեր ժողովրդի, նույնիսկ մեր պետության զարգացման ամենագլխավոր փաստաթուղթն է, և ես էն համոզմանն եմ, որ Աբովյանը 180 տարի առաջ «Վերք Հայաստանի»-ն գրեց որպես հավելումն և իբրև պսակ իր կենսագրության, որի էությունը պետք է լինի յուրաքանչյուր հայի վարքագիծը»,- նշում է գրականագետը։
180 տարի առաջ գրված պատմավեպում Աբովյանը հայրենիքի վերածնության հույսը կապել է ազգային համախմբման, պայքարի, կրթության և լուսավորության տարածման հետ։ «Վերք Հայաստանի» պատմավեպը հայրենասիրության բացառիկ նկարագրություններով հայրենիքը սիրելու կոչերով գրված վավերագրություն է, որը վերահրատարակվել է նոր տարբերակով:
Հրատարակության է պատրաստվում նաև Աբովյանի «Դորպատյան օրագրերի» ամբողջական տարբերակը: Այժմ այն գրաբարից թարգմանվում է արևելահայերեն: Հենց այստեղ էլ բացահայտվում է Աբովյանի հանճարեղությունը, նա իր գրաբարյան ստեղծագործություններում ստեղծել է իր ուրույն ձեռագիրն ու բառաֆոնդը։
«Աբովյանը ոչ միայն տաղանդավոր վիպասան էր, բանաստեղծ, մանկավարժ, այլ նաև մարդ, որն իսկապես կանգնած էր լեզվաստեղծման և լեզվաշինարարության ակունքներում։ Ես սկսել եմ «Դորպատյան օրագրերը» կարդալ ու թարգմանել։ Գրում է մի ֆանտաստիկ քերականական եզնիկյան դասի կանոնավոր գրաբարով, բայց զարմանալի փոխառություններով»,- նշում է ԵՊՀ բանասիրության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։
Գրականության հանճարը մինչ օրս շատերի համար մնում է չբացահայտված: Քչերին է հայտնի նրա բազմաշնորհ լինելու հանգամանքը: Աբովյանն իր ժամանակների ամենակրթված հայ մտավորականներից է եղել։ Ուսանելով Դորպատի համալսարանում, շրջելով աշխարհի առաջավոր երկրներում ու տիրապետելով բազմաթիվ կարողությունների, վերադառնում էր անպայման Հայաստան ու ձգտում իր շնորհները տարածել հայրենիքում:
Հանճարեղ գրող ու մանկավարժ Աբովյանին նորովի բացահայտելու և ճանաչելու համար «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակի առիթով գրական հանդիպումները շարունակելի են մինչև տարեվերջ։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...