Արդյո՞ք տիեզերական աղբը սպառնում է մեր մոլորակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Արդյո՞ք տիեզերական աղբը սպառնում է մեր մոլորակին

14:10 12.02.2018

   Երբևէ հարց տվե՞լ եք ինքներդ ձեզ,  թե ի՞նչ է լինում տիեզերք բարձրացող սարքերի հետ, երբ նրանք այլևս պիտանի չեն օգտագործման համար:  Պատասխանը շատ պարզ է՝ որոշակի հեռավորության վրա գտնվող  մասնիկները  չեն վերադառնում մոլորակ և վերածվում են տիեզերական աղբի:  Ներկայումս  մեր՝ Երկիր  մոլորակի ուղեծրում տիեզերական աղբի շուրջ 500 000 միավոր կա:  Դրանց մեծ մասը անցած 60 տարիների ընթացքում տիեզերք արձակված հրթիռների և արբանյակների մնացորդներ են:  Գիտնականների խոսքերով` դրանցից մոտ 200 000-ը տեսանելի են,  և տիեզերական աղբը այնպիսի քանակության է հասել, որ կարող է վտանգ ներկայացնել հետագա տիեզերական առաքելությունների համար:   Գիտնականների մեկ այլ խումբ էլ խնդրին նայում է բոլորովին այլ տեսանկյունից:  Հնարավո՞ր է  արդյոք տիեզերական աղբը համարել հումք հետագա օգտագործման համար, չէ՞ որ այդ աղբը կազմված է թանկարժեք սարքերի ու մետաղների  մասնիկներից:   Խնդիրն  այստեղ այդ աղբը հավաքելն ու կուտակելն է:   Թվում է, թե այդ մասնիկները «լողում են» տիեզերքում, գտնվում են կախված վիճակում:   Իրականում դրանք շարժվում են հսկայական  արագությամբ` 7 կիլոմետր մեկ վայրկյանում:   Եվ դրանց հասնելու համար պետք է գերազանցող արագությամբ սարքեր ստեղծել, ինչը և իրատեսական չէ, և  տնտեսական արդյունք  չի կարող ապահովել:  Բայց դա չի նշանակում, որ աղբը պետք է մնա տիեզերքում:  Գիտնականների խումբը Երկրի ուղեծիրը մաքրելու արդեն մի քանի նախագիծ է առաջարկել:  Այն, ինչ առաջարկում են մասնագետները, հնագույն մեթոդ է, որով որս էին անում մեր նախնիները:  Խոսքը ցանցանման սարքերի մասին է:      NASA-ի ծրագրավորողներն ու ինժեներները փորձում են մշակել  բարձր տեխնոլոգիական հումքով ցանցանման սարքեր, որոնց նյութի հաստությունը չի գերազանցի մարդու մազի տրամագիծը:  Դրանք  կկարողանան հենց ցանցի նման  հավաքել  աղբը և պահել այն, այսինքն տարածված աղբը այսկերպ հնարավոր կլինի աղբակույտերի վերածել:  Գիտնականները առաջարկում են նաև աղբը ոչնչացնել տիեզերական լազերային ճառագայթներով:  Սրանք դեռ թղթի վրա մնացած նախագծեր են: Առայժմ մեր մոլորակի ուղեծիրը  փրկելու   հնարավորություններ կան, բայց եթե այսպես շարունակվի և ոչինչ չձեռնարկվի, ապա կգա ժամանակ, երբ փրկել այլևս անհնար կլինի` ասում են տիեզերական գործակալության փորձագետները: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

18:18 21.08.2025

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

BACK_TO_TOP