Կիևը, կարծես, պատրաստվում է Դոնբասի հակամարտության ուժային լուծմանը. Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Կիևը, կարծես, պատրաստվում է Դոնբասի հակամարտության ուժային լուծմանը. Զախարովա

13:34 24.12.2021

Ուկրաինայի իշխանությունները, 20 տոկոսով ավելացնելով պաշտպանական բյուջեն, կարծես, պատրաստվում են Դոնբասի հակամարտության ուժային լուծմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Արդեն 8-րդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու փոխարեն Կիևը, կարծես թե, պատրաստվում է Դոնբասի խնդրի ուժային լուծմանը, ինչպես իրենք են այն անվանում։ Գերագույն ռադայում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ հաջորդ տարի երկրի ռազմական բյուջեն կավելանա մինչև գրեթե 12 մլրդ դոլար:

Դա 12 մլրդ դոլար է իր քաղաքացիների հետ պատերազմի համար, այն մարդկանց, որոնց մասին այդքան հաճախ են խոսում ու մտածում միայն այն ժամանակ, երբ ստորագրում են ռազմական բյուջեները։ 20 տոկոսով ավելացել է Ուկրաինայի ռազմական բյուջեն»,- նկատել է Զախարովան։

Դիվանագետի խոսքերով՝ Ռուսաստանն ափսոսում է, որ ՆԱՏՕ-ի երկրները լիովին աջակցում են պաշտոնական Կիևին սեփական բնակչության դեմ «խաչակրաց արշավանքում»:

Զախարովայի խոսքերով՝ Դոնբասում կողմերի շփման գծում իրադրությունը շարունակում է դեգրադացվել, ԵԱՀԿ առաքելությունն անցած երկու շաբաթվա ընթացքում այնտեղ հինգ անգամ ավելի շատ հրադադարի ռեժիմի խախտումներ է արձանագրել, քան մեկ տարի առաջ:

Ուկրաինայում գտնվող արտասահմանցի զինծառայողները հակամարտության ուղղակի հրահրմամբ են զբաղվում և ղեկավարում են ծավալվող ռազմական իրադարձությունները, հայտարարել է Զախարովան:

«Այս բոլոր խոսքերն այն մասին, որ արտասահմանցի զինծառայողները, որոնք մասնակցում են ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման միջոցառումներին և ռուսական ռազմական ագրեսիայի զսպմանը, սուտ են։ Այդ հրահանգիչներն ուղղակի հրահրմամբ են զբաղվում և ուղղակիորեն ղեկավարում այն իրադարձությունները, որոնք ծավալվում են մեր աչքի առաջ։ Բացի դրանից՝ վերջերս հենց այդ հրահանգիչները իրավունք են ստացել ձեռք բերել Ուկրաինայի քաղաքացիություն պարզեցված կարգով։ Դրանք երկակի ստանդարտներ չեն, դա ինչ-որ սրբապղծություն է»,- ասել է Զախարովան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

BACK_TO_TOP