«Տաշիր Կապիտալը» Հայաստանում նավթ ու գազ է որոնելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

«Տաշիր Կապիտալը» Հայաստանում նավթ ու գազ է որոնելու

10:29 13.02.2018

Հայաստանի տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություններ կանցկացվեն:«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի համապատասխան հայտերը  բնապահպանության նախարարությունը բավարարել է: Առաջին հայտով թույլատրվել է  ուսումնասիրությունները  անցկացնել  ՀՀ տարածքի,այսպես կոչվող, 1-ին  և 3-րդ պայմանական բլոկներում, որոնք ընդգրկում են Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը: Որոնողական աշխատանքներն իրականացվելու են 8497 քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Առաջին և երրորդ պայմանական բլոկներն  ընդգրկում են 43 համայնքների  տարածքներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող հատվածներ, օրինակ՝ «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը, Գետիկի արգելավայրը և այլն: Ուսումնասիրության համար նախատեսված տարածքներով հոսում են Դեբեդը, Աղստևը, Փամբակը և Ախուրյանը:

Ինչպես հայտնում է  ecolur.org  կայքը, փորձաքննական եզրակացության մեջ հատուկ տարածքների վերաբերյալ ոչինչ ասված չէ: Միայն նշվում է, որ աշխատանքները ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհի վրա տվյալ փուլում որևէ ազդեցություն չեն ունենալու: Աշխատանքների տեխնոլոգիան թույլ է տալիս անտառային ծածկույթը չհատել, բացասական ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա չի լինելու:  Աշխատանքները իրականացվելու են կողմային տեսադաշտի սեյսմիկ լոկացիայի մեթոդով 2017-2020 թթ-ի ընթացքում:   
Երկրորդ հայտով  ընկերությունը նախատեսում է որոնողական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկում`Երևանում, Արմավիրի, Արագածոտնի մարզերում, և մասնակիորեն նաև Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերում: Այս դեպքում  որոնողական աշխատանքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 քառակուսի կիլոմետր:  Այս ծրագիրը,սակայն, նախատեսված է 2018-2023 թվականների համար:

Հիշեցնենք, որ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ-ի հոկտեմբերին,  «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի կողմից, որի   միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է,    որն էլ իր հերթին 100% բաժնետոմսերով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

17:31 21.08.2025

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

Գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի […] ...

BACK_TO_TOP