Ե՞րբ է առաջացել կյանքը Երկրի վրա. գիտական սենսացիոն բացահայտումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Ե՞րբ է առաջացել կյանքը Երկրի վրա. գիտական սենսացիոն բացահայտումները

20:00 14.02.2018

 Լուսնի առաջացման ամենահայտնի վարկածը մինչև հիմա նա է, որ Երկիր մոլորակի բնական արբանյակը տիեզերական բախման արդյունք է: Գիտնականներն ասում են շուրջ 4.5 միլիարդ տարի առաջ տիեզերական ինչ-որ մարմին բախվել է մեր մոլորակի հետ:   Այդ մարմինը գիտնականներն անվանեցին Տեյա: Երկրի և Տեյայի բախման հետևանքով տիեզերք է շպրտվել մեծ քանակի նյութ, որի հիմքի վրա էլ ձևավորվել է լուսինը:  Սա է հենց Երկրի և լուսնի երկրաբանական և քիմիական մեծ ընդհանրությունների պատճառը:   Կատարխեի շրջանում (Կատարհեյը – դա տիեզերական ամենավաղ շրջանն է համարվում, 4 միլիարդից ավելի տարի առաջ) լուսինը բոլորովին այլ տեսք է ունեցել: Ամենայն հավանականությամբ այն ներկայացրել է լավայի հրե գունդ: Այն ունեցել է գերխիտ մթնոլորտ՝ պատված ծանր մետաղների գոլորշիով: Լուսինը այդ շրջանում մոտ 10 անգամ ավելի մոտ է եղել Երկիր մոլորակին, քան հիմա: Այս պնդման հիման վրա գիտնականների  խումբը եկել է այն եզրակացության, որ իր գոյության առաջին 400-500 միլիոն տարիների ընթացքում մեր մոլորակը  չի ունեցել օվկիանոսները և առհասարակ  հեղուկ վիճակում ջրային պաշարներ:  Այստեղից էլ բխում է այն ենթադրությունը, որ կյանքը Երկրի վրա սկիզբ է առել ավելի ուշ: Իրենց հետազոտությունների մասին գիտնականները ծավալուն հրապարակումներ են արել Geophysical Research Letters ամսագրում: 

Ինչպես ընդունված է հիմա կարծել, հաջորդ մի քանի միլիոն տարիների ընթացքում Լուսինը, մակընթացության ուժերի շնորհիվ բավականին մեծ արագությամբ է հեռացել Երկրից:  Իվերջո հասել է որոշակի հաստատուն դիրքի: Դա ներկայիս ուղեծիրն է համարվում: Ինչպես հայտնի է, Լուսինը միշտ մի կողմով է տեսանելի Երկրից: Հիմա Լուսնի հեռացման արագությունը շատ նշան է: Տարեկան 2-4 սանտիմետր: Կոլորադոյի համալսարանի գիտաշխատող Շիցզե Չունի խմբի կարծիքով հատուկ ուշադրություն պետք է դարձրել Լուսնի անբնական «սապատին», որը գտնվում է արբանյակի հասարակածային հատվածում: Այդ «սապատը» դեռ երկու հարյուր տարի առաջ բացահայտել էր ֆրանսիացի աստղագետ Պիեր Լապլասը: Ֆրանսիացին նկատել էր, որ Լուսինը 17-20 անգամ ավելի է սեղմված, քան պետք է լիներ, ըստ իր՝ առանցքի շուրջը պտտման արագության:    

   «Լուսին հասարակածային հատվածի «սապատը» կարող է բացել Երկրի վաղ էվոլյուցիայի գաղտնիքները, որոնց մասին մեր մտքի ծայրով անգամ չի անցել: Լուսնի այդպիսի կառուցվածքը, ըստ ամենայնի, փաստում է այն մասին, որ 3-4 միլիարդ տարի առաջ այն պտտվել է շատ ավելի արագ քան այսօր: Հավանաբար Լուսնի, այսպես կոչված, արագ արգելակման տեսությունը, գոնե իր գոյության առաջին շրջանի համար սխալ է:  Պտույտների արագությունը  առնվազն առաջին 400 միլիոն տարիներին եղել է շատ արագ: Հակառակ պարագայում լուսինը ընդմիշտ կմնար «հեղուկ» մոլորակ և կունենար բոլորովին այլ չափեր ու կառուցվածք»,- նշել է Շիցզե Չժունը:  

Ըստ գիտական օրինաչափությունների՝ այդպիսի սցենարը հնարավոր է միայն այդ դեպքում, եթե Երկիրը այն ժամանակ ծածկված չի եղել ջրով, որը համադրելի է Երկրի ներկայիս ջրային միջավայրին: Այսինքն՝ «հեղուկ» ջուր երիտասարդ Երկիր-մոլորակի վրա չէր կարող լինել: Ջուրը, կամ, այսպես ասած, «բերվել»  է լուսնի «սապատի» ձևավորումից հետո, կամ էլ գտնվել է պինդ վիճակում, այսինքն՝ սառույցի կառուցվածքով: 

«Եթե Երկիրն ունեցել է ջրային միջավայր շատ վաղ շրջանում, ապա այն եղել է բացառապես սառցակալած: Այդ պատճառով  մակընթացության ուժերը չեն կարողացել արգելակել լուսնի արագությունը: Մեր կարծիքով դրա հավանական պատճառը կարող էր լինել այն, որ արեգակը այն ժամանակ այդքան հզոր չէր ճառագայթում, ինչպես հիմա»,-  բացատրում է Չժունը:     

Այս եզրահանգումները ստիպում են վերանայել Երկրի վրա կյանքի առաջացման մասին տեսությունը: 

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս երկրաբանների մի գիտական խումբ հայտարարեց, որ կյանքը Երկրի վրա առաջացել է դեռ 4 միլիարդ տարի առաջ:  

 

  

   

  

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

18:18 21.08.2025

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

BACK_TO_TOP