ԱՄՆ-ը նախատեսում է Ռուսաստանի դեմ արտահանման ամենախիստ սահմանափակումները կիրառել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ-ը նախատեսում է Ռուսաստանի դեմ արտահանման ամենախիստ սահմանափակումները կիրառել

23:55 09.01.2022

ԱՄՆ-ը որոշել է Ռուսաստանին ներառել այն երկրների ցանկում, որոնք ենթակա են արտահանման ամենախիստ սահմանափակումների, ինչպես Իրանի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի և Սիրիայի  դեպքում: Այս մասին հայտնում են Associated Press-ը (AP) և Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ն այս կերպ է ցանկանում օգտագործել իր տեխնոլոգիական առավելությունը՝ հարվածելու Ռուսաստանի ռազմական և քաղաքացիական հատվածներին, ինչպես նաև նրա տեխնոլոգիական հավակնություններին։

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են ներառել սպառողական ապրանքների արտահանման սահմանափակումներ, այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում ԱՄՆ Առևտրի նախարարությունը կարող է սահմանափակումներ մտցնել ամերիկյան էլեկտրոնիկայով սպառողական ապրանքների՝ հեռախոսների, համակարգիչների, սառնարանների, աման լվացող մեքենաների վրա։

Прибытие партии военной помощи США в Киев - РИА Новости, 1920, 08.01.2022

Բացի այդ, հնարավոր է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի օդատիեզերական և ռազմարդյունաբերական ոլորտների նկատմամբ, այդ թվում՝ սահմանափակումներ Մոսկվայից արտահանվող մարտական ​​ինքնաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի և տիեզերական համակարգերի նկատմամբ։ Ըստ NYT-ի՝ վերջին օրերին Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ քննարկել է նաև Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունների անջատումը միջազգային բանկային և վճարային համակարգերից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP