ՀՀ դատախազությունը շարունակաբար ձգտելու է ավելացնել ՌԴ դատախազության հետ համագործակցության ներուժը. ՀՀ գլխավոր դատախազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀՀ դատախազությունը շարունակաբար ձգտելու է ավելացնել ՌԴ դատախազության հետ համագործակցության ներուժը. ՀՀ գլխավոր դատախազ

14:44 12.01.2022

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի և ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ, փոխանցում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՌԴ դատախազության աշխատակիցներին շնորհավորելով պատմական հոբելյանի և մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Արթուր Դավթյանն նշել է, որ նշանակալի այս իրադարձությունը խորհրդանշում է ՌԴ պետական առանցքային ինստիտուտներից մեկի կայացման ու զարգացման անցած ահռելի ճանապարհը, ինչպես նաև դեռևս Պետրոս Առաջինի կողմից դատախազության հիմնադրման գաղափարի հիմքում ընկած՝ անօրինության, անարդարությունների, օրենքների անբեկանելի կատարման նկատմամբ հսկողության առաքելության արդիականությունն ու կենսունակությունը:

Ուղերձում ասվում է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է բազմավեկտոր համագործակցության ջերմ, ընկերական մթնոլորտ՝ հիմնված հանցավորության դեմ պայքարում երկու կառույցների նպատակների և տեսլականների ընդհանրության վրա: Վերջինս նաև նպաստել է երկկողմ մասնագիտական ռեսուրսների կատարելագործմանը, փորձի փոխանակմանն ու շփումների մերձեցմանն ուղղված բազմաթիվ համատեղ միջոցառումների իրականացմանը: «Իրավական փոխօգնության կառուցակարգերի արդյունավետ գործարկումը, մեր քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը և տարբեր մակարդակներով երկու երկրների դատախազությունների փոխգործակցությունը օգնում են լուծել ոչ միշտ օրենսդրորեն հստակ կարգավորվող հարցեր, նաև ստեղծում են էական նախադրյալներ համագործակցության ուղղությունների հետագա ընդլայնման համար»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանն կարևորել է նաև երկրի տարածքից դուրս, աշխարհի տարբեր մասերում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությունը: Այն ուղղված է նրանց սպասարկման շրջանակում օրինականության պահպանմանը, նպաստում է ռիսկի գոռում գտնվող ազգաբնակչության անվտանգության և խաղաղ գոյության իրավունքի պաշտպանությանը, ինչպես նաև արտահայտում է համամարդկային չարիքի վերածված անդրազգային հանցագործությունների, մասնավորապես, ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարում դատախազության սկզբունքային անհանդուրժողականությունը:
ՌԴ դատախազության աշխատակիցներին մաղթելով հաջողություններ իրենց ծառայողական գործառույթների, համակարգի կողմից նախանշված նպատակների իրականացման գործում՝ Արթուր Դավթյանը շեշտել է, որ ՀՀ դատախազությունը, որպես կայուն, վստահելի գործընկեր, շարունակաբար ձգտելու է ավելացնել ՌԴ դատախազության հետ համագործակցության ներուժը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

BACK_TO_TOP