15:55 12.01.2022
2021 թվականին 911 հեռախոսահամարով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների կենտրոններում գրանցվել է 1 մլն 443 հազ. 236 զանգ: Հանրապետությունում գրանցվել է 14. 802 արտակարգ դեպք և պատահար, որից 6.588 հրդեհի, 4.647 ճանապարհատրանսպորտային պատահարի, 7.781 կենցաղային, 1.279 կեղծ ահազանգ և այլն:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2021 թվականի գործունեության ամփոփումը՝ ահազանգերի սպասարկման և արձագանքման, անձնակազմի մասնագիտական որակների և կարողությունների զարգացման, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային համագործակցության և այլ ուղղություններով ներկայացրել է ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը: Նիստը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
Զեկույցի համաձայն՝ արդիականացվել են հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթներին վերաբերող երկրատեղեկատվական, օդերևութաբանական, աշխարհագրական, կադաստրային շտեմարանները, մշտադիտարկվել են ՀՀ ջրամբարներն՝ ըստ լցվածության: Կազմվել է դրանց վիճակն արտացոլող դիագրամային պատկեր և սահմանված կարգով ու պարբերականությամբ տրամադրվել շահագրգիռ ստորաբաժանումներին: Արդիականացվել է «Ինտերակտիվ» ծրագրային փաթեթը. նախատեսված շտեմարանները համալրվել են համապատասխան տեղեկատվությամբ, իսկ «Google Earth» քարտեզագրական համակարգ ներմուծված 2021 թվականի ընթացքում գրանցված դեպքերն ու պատահարները, ինչպես նաև դրանց վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը հարմարեցվել է ArcGIS համակարգին: 2021թ.-ին ՃԿԱԿ-ի 70 ծառայող ստացել է փրկարարի որակավորում։
Ամփոփիչ նիստում ներկայացվել է նաև Բժշկական ապահովման վարչության 2021թ. կատարած աշխատանքները: Ըստ ԲԱՎ պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի ներկայացրած հաշվետվության՝ մեկ տարվա ընթացքում վարչություն է դիմել 2319 մարդ: 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 3909 քաղաքացու: Վարչության շտապ օգնության մեքենան մասնակցել է 108 ահազանգի: Բուժվարչությունն այս տարի համալրվել է 3 շտապօգնության մեքենաներով և ընդհանուր քանակը դարձել է 8: Բոլորը մեքենաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով: Նշվել է, որ 2022-ին ծրագրվում է մարզերում բուժապահովման ստորաբաժանումներ հիմնել: Նոր սարքավորումներ են ձեռք բերվել ատամնաբուժական սենյակի և լաբորատորիայի համար:
Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի «Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ» միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման գործընթացը: Վերապատրաստվող բժշկական թիմը համապատասխան որակավորում կստանա 2023-ին:
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...