14:13 13.01.2022
Ոստիկանության ՔՈԳՎ և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Նելլի Մ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին բաժին է ներկայացել 43-ամյա Արա Մ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արա Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերվել է բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Արսեն Զ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 19-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանության Սևանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 12-ին Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերել և Սևանի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Հովհաննես Ա.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 29-ից Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Դիլիջան քաղաքի Հաղարծին թաղամասում հայտնաբերվել և Սևանի բաժին է բերման ենթարկվել 30-ամյա Արտյոմ Թ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հատկանիշներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 12-ին Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 47-ամյա Գուրգեն Ա-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 12-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 46-ամյա Գագիկ Բ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Սուրեն Թ.-ն, որը 2021 թ.նոյեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին բաժին է ներկայացել 32-ամյա Հայկ Թ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռուստամ Մ.-ն, որը 2021 թ. մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 12-ին Արաբկիրի 19-րդ փողոցից բերման են ենթարկել 20-ամյա Հրաչ Դ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀՔրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Գայի պողոտայից Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Գևորգ Գ.-ն, որը հունվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 183-րդ (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) և 182-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 63-ամյա Վարազդատ Թ.-ն, որը հունվարի 5-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Ալբերտ Շ.-ն, որը հունվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Նոր Արեշի 7-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Եղիա Ա.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) մեղադրանքով:
Եղիա Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Արթուր Ս.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 4-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Արթուր Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 12-ին Էրեբունու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Արտաշես Զ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արտաշես Զ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...