Կառավարությունը փոփոխություններ է կատարել սուբվենցիայի տրամադրման կարգում՝ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Կառավարությունը փոփոխություններ է կատարել սուբվենցիայի տրամադրման կարգում՝ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

14:30 13.01.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է սուբվենցիոն նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման հետ ներկայացնել նաև գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցման, նորոգման, վերականգման, ուժեղացման ծրագրերի դեպքում շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունները, քանի որ շենքերի ու շինությունների վերակառուցման նպատակահարմարության որոշման և դրա նվազագույն թույլատրելի մակարդակն ապահովող միջոցառումների (ընթացիկ և հիմնական նորոգում, վերակառուցում, վերականգնում, ուժեղացում, սեյսմազինվածության բարձրացում) սահմանման համար հիմք է հանդիսանում տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և նկատի ունենալով, որ տեխնիկական բնութագիրը և սուբվենցիայի ծրագրային հայտը կազմվում է ելնելով նախատեսվող միջոցառումների բնույթից։ Կարևորելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, նշված համայնքների ու բնակավայրերի զարգացումն ու տնտեսական ակտիվությունը՝ առաջարկվում է առանձին սահմանել սահմանամերձ բնակավայրերում պետբյուջեի համաֆինանսավորման չափերը և ըստ այդմ հստակեցնել ոլորտային առաջնահերթությունները և պետբյուջեից համաֆինանսավորման չափերը։ Ընդ որում, առաջարկվում է պետբյուջեի համաֆինանսավորման համամասնությունը պահելու նպատակով նվազեցնել աշխարհագրական դիրքով պայմանավորված մյուս համայնքների համար համաֆինանսավորման չափաբաժինները։

Հաշվի առնելով ՀՀ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի թիվը և նշված բնակավայրերի տարբեր աշխարհագրական դիրքերը՝ առաջարկվում է պետբյուջեի համաֆինանսավորման չափը որոշել ըստ յուրաքանչյուր ծրագրում ընդգրկված բնակավայրերի աշխարհագրական դիրքի թվի տոկոսի, բացառելով, օրինակ՝ համայնքի 8 բնակավայրերում իրականացվող ծրագրին, որից միայն մեկ բնակավայրն է օրինակ բարձր լեռնային, մնացած 7 բնակավայրերի համար բարձր լեռնային բնակավայրերի համար չափաբաժնի կիրառումը։ Առաջարկվում է բարձրացնել մանկապարտեզների կառուցման ու նորոգման աշխատանքների համար պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը՝ մինչև 80 տոկոս: Կարևորելով նաև գյուղացիական տնտեսությունների զարգացումը՝ կարգում առաջարկվում է ներառել նաև «Հեռագնա արոտների ճանապարհների բարելավում» ուղղությունը։

Առաջարկվում է նաև հիմնականում հեռավոր գյուղական բնակավայրերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում օպտիկամալուխային ինտերնետ կապի տարածման նպատակով նախագծում ներառել նաև «Oպտիկամանրաթելային ցանցի/կապուղու կառուցում, բարելավում» ուղղությունը, ինչպես նաև հատկապես սահմանամերձ բնակավայրերում՝ քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների կառուցման և նորոգման ուղղությունը։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ սուբվենցիայի ծրագրով որպես բացառություն դիտարկվում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի վերանորոգման, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառմամբ ծրագրերը, առաջարկվում է նշված ծրագրերի իրականացման համար պարտադիր պահանջ սահմանել բազմաբնակարան շենքերի բնակիչների մասնակցությունը ծրագրի ընդհանուր արժեքի 5-10 տոկոս համաֆինանսավորման միջոցով։ Այսինքն՝ ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել պետության, համայնքի, բնակիչների և հնարավոր դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին։ Նշված մոտեցումը հնարավորություն կտա ավելի բարձրացնել բնակիչների պատասխանատվությունը բազմաբնակարան շենքերի պահպանման մասով։ Հարկ է նշել, որ 5-10 տոկոս սահմանումները հաշվի են առնվել բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության նորոգման ու էներգախնայողության միջոցառումների ծախսերի համադրման միջոցով։

Փոքր համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ապահովման նպատակով՝ առաջարկվում է մինչև 25 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի համար պետբյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելացնել 10 տոկոսով, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի համար համայնքային բյուջեների ֆոնդային մասից համաֆինանսավորումը նվազեցնել մինչև 1,5 մլն դրամ։ Առաջարկվում է նաև սուբվենցիաների հայտի ձևաչափում կատարել փոփոխություններ՝ հստակեցնելով հիմնականում խոշորացված համայնքի ու համայնքում ընդգրկված բնակավայրերի վերաբերյալ տեղեկատվությունները, ինչպես նաև հստակեցնել կատարվող աշխատանքները, դրանց ազդեցությունները։ Առաջարկվում է նաև յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո իրականացնել մշտադիտարկում՝ ի հայտ եկած խնդիրների ու թերությունների բացահայտման և դրանց լուծման նպատակով և ծրագրի շրջանակներում կառուցված, նորոգված և ձեռքբերված գույքի նպատակային օգտագործման համար։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է փոփոխությունների կարևորությունը: «Այս փոփոխությունների առիթը մեր ծրագիրն է՝ հանրապետությունում առաջիկա 5 տարվա ընթացքում 500 մանկապարտեզ կառուցելու։ Մենք հիմա ծրագրի մեջ փոփոխություն ենք իրականացնում հետևյալ տրամաբանությամբ, որ համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով։ Այսինքն՝ սահմանամերձում 80 տոկոս, մյուս համայնքներում՝ 70 տոկոս։ Բայց համայնքն այլ պարտավորություն էլ պետք է վերցնի՝ շահագործման պահից հետո մանկապարտեզի կարիքները պետք է հոգա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս բանաձևն իրատեսական է դարձնում կառավարության սահմանած նշաձողերին հասնելը:

Վարչապետը նշել է նաև, որ այսօր Հայաստանում կան ավելի քան 1 մլն հեկտար արոտավայրեր, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա հիմնական պատճառը ճանապարհների կամ նորմալ ճանապարհների բացակայությունն է։ Եվ հիմա նաև խրախուսում ենք այս ծրագիրը, որի արդյունքում ճանապարհային ցանց կձևավորվի դեպի արոտավայրեր, որպեսզի գնալ-գալն ինքնարժեքի մեջ մեծ արժեք չկազմի, և ներդրումային հետաքրքրություն առաջացնենք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կարգով նախատեսվող հաջորդ նորամուծության՝ ինտերնետի մալուխներ անցկացնելու ծրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է պայմանն այնպես խմբագրել, որ սուբվենցիան եռակողմ լինի։ «Եռակողմ սուբվենցիա պետք է լինի: Նախկինում մենք մասնավոր հատվածի հետ նման պրակտիկա ունեցել ենք այլ ոլորտներում, բայց այստեղ կարծում եմ, որ անպայման, պարտադիր պայման պետք է լինի, որ մասնակցում են համայնքը, կառավարությունը և մասնավոր ոլորտի՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ ճանապարհների կառուցման գործընթացում որպես կարևոր բաղադրիչ պետք է հաշվի առնվի մալուխների ենթակառուցվածքը:

«Թեման կարևոր է տարածքային համաչափ զարգացման և ընդհանրապես՝ տնտեսության զարգացման տրամաբանության առումով: Այսօր ՏՏ ոլորտը Հայաստանում տնտեսության ամենազարգացող ճյուղերից է: Եվ Երևանում մենք ունենք արդեն իսկ նշանավոր, նույնիսկ՝ միջազգային առումով նշանավոր, ոլորտի ընկերություններ: Բայց մարզերում կարող ենք ասել, որ չկան նման ընկերություններ: Մինչդեռ մարզերից հազարավոր մարդիկ տեղափոխվում են Երևան՝ այդ ոլորտում աշխատելու համար: Դրա պատճառը պատշաճ մակարդակով որակի ինտերնետի բացակայությունն է մարզերում: Ինտերնետի հասանելիությունն ապահովելով՝ մենք հնարավորություն ենք ստեղծում, որ մարզում նույնպես բարձր վճարվող աշխատանքի առաջարկ ձևավորվի»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սա նախագիծը շատ կարևոր է և պետք է այն հետևողական իրականացնել:

Վարչապետը կարևորել է նաև ծրագրերի մոնիթորինգը՝ հասկանալու համար, թե ներդրումները որքանով են արդյունավետ իրականացվել: «Մենք հույս ունենք, որ այս համատեքստում մեր մյուս խնդիրն էլ կլուծենք. սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս արագ սկսենք քննարկել և հնարավորինս շուտ այդ թեմաներով որոշումներ կայացնենք, որպեսզի շինարարության սեզոնի մեկնարկին կարողանանք այդ ծրագրերի իրականացման փուլը սկսել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

BACK_TO_TOP