Հաստատվել է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Հաստատվել է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը

14:35 13.01.2022

Գործադիրը հաստատել է ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը: Նախատեսվում է տրամադրվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունն առավել շահավետ և նպաստավոր դարձնել։ Արդյունքում ակնկալվում է հնարավոր միջոցներով ապահովել շահառուների` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հնարավորությունը, որպիսի հանգամանքը կխթանի վերջիններիս` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանի կիրառմամբ զավակ ունենալու հնարավորությունը։

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, գործող կարգավորումներով զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է որոշակի հնարավորություն՝ օգտվելու սահմանափակ կամ արտոնյալ վերարտադրողական բուժօգնության ծառայություններից, սակայն ֆինանսավորմամբ ամբողջապես չեն ծածկվում ծախսերը: «Մասնավորապես, չեն ծածկում փոխնակ մոր, դոնորական ծառայությունների ծախսերը: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, և քանի որ ծառայությունները թանկ են, հետևաբար չեն կարողանում իրականացնել իրենց որոշումը: Այս նախագծի ընդունմամբ վերը նշված ծառայությունների համար ծախսերն ամբողջությամբ կիրականցվեն պետության կողմից»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Այս որոշումներին մոտեցել ենք փուլ առ փուլ: Ծնողների հետ քննարկումների, տարբեր շփումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա ենք որոշում կայացրել: Դա արել ենք, երբ համոզվել ենք, որ իրենք են նախաձեռնողը, իրենք են բարձրացնում այս հարցը: Այսինքն՝ իրենք են բարձրացնում, որ այսպիսի հարցեր կան և ակնկալում ենք, որ կառավարությունը լուծի»:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ փուլ առ փուլ մեծացվում է այս ուղղությամբ ծառայությունների հասանելիությունը: Ըստ նախարարի՝ 2021 թվականին զինվոր կորցրած մայրերից 27-ի մոտ հղիություն է գրանցվել:

«Կարծում եմ՝ սա շատ խորհրդանշական և արժեքային, գաղափարական նշանակություն ունեցող փաստ է: Եվ կրկին իմ խոնարհումը և հարգանքի տուրքն բոլոր այն ծնողներին, ովքեր նման որոշում են կայացրել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը. «Մենք, ցավոք, շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք և Կառավարության ծրագրում արտահայտված է:. Ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նաև մյուս կողմից ասել եմ, որ մեր երկրի և տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով և պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր: Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավել ևս 2020 թվականի պատերազմից և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

BACK_TO_TOP