12:55 16.01.2022
Ղազախստանում անկարգությունների նոր ալիք դժվար թե հնարավոր լինի, կարծում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ես չէի խոսի ինչ-որ ռևանշի վտանգի կամ նոր պոռթկման մասին։ Ես գրեթե վստահ եմ, որ դա անհնար է, քանի որ առաջին հերթին իրավիճակը վերահսկողության տակ է։ Երկրորդ՝ այժմ մեծ աշխատանք է տարվում ամբողջ պատկերը, բոլոր մասնակիցներին պարզելու ուղղությամբ։ Համապատասխանաբար, միջոցներ կձեռնարկվեն Ղազախստանի Հանրապետության օրենքի շրջանակներում։ Եվ իհարկե, յուրաքանչյուրն իր համար հետևություններ է արել այս իրավիճակից՝ ոչ միայն ղազախ ժողովուրդը, այլև երկրի ղեկավարությունը»,- ասել է նա RT-ին տված հարցազրույցում։
Զասը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն չկա: Մեկնաբանելով կազմակերպության խաղաղապահների մուտքը Ղազախստան՝ նա նշել է, որ այդ իրադարձությունները դաս են դարձել։
«Քիչ անց մենք հանգիստ մթնոլորտում կվերլուծենք այս ամբողջ գործընթացը, որոշակի եզրակացություններ կանենք մեզ համար և, եթե պետք է, ինչ-որ շտկումներ կանենք։ Այլ հարց է, որ մեր գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն ես չեմ տեսնում։ Քանի որ այն համակարգը, այն մեխանիզմները, որոնք մենք ստեղծել ենք ՀԱՊԿ-ում, հիմա իսկապես աշխատել են, և վատ չեն աշխատել», – ընդգծել է նա։
21:00 26.07.2025
Սիյարտոն Հունգարիայի դեմ ՄՔԴ-ի որոշումը մանր քաղաքական վրեժխնդրություն է անվանելՄիջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ միջոցներ ձեռնարկել Հունգարիայի դեմ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բուդապեշտ կատարած այցի ժամանակ ձերբակալելուց հրաժարվելու համար, մանր քաղաքական վրեժխնդրություն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատավորների կոլեգիայի կողմից Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեային ներկայացված բողոքը։ «Միջազգային քրեական […] ...
20:55 26.07.2025
Հայտնի են ԿԼ-ի «Դյոր» – «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարներըԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյոր» – «Փյունիկ» դիմակայության պատասխան հանդիպումը կսպասարկի Կոսովոյի մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Մերվան Բեյթուլահուն, որին խաղադաշտում կօգնեն Էդմոնդ Զեքիրին ու Ֆատմիր Սեկիրաքան։ Չորրորդ պաշտոնյան Ռեզարտ Հասանայն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ Դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթել է հունգարական […] ...
20:50 26.07.2025
Շոտլանդիան բողոքի ակցիա է անցկացրել Թրամփի այցի դեմՇոտլանդիայի Էդինբուրգ և Աբերդին քաղաքներում շաբաթ օրը բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ, հաղորդում է STV-ն։ «Հարյուրավոր ցուցարարներ շաբաթ օրը հավաքվել էին Էդինբուրգում և Աբերդինում՝ բողոքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Շոտլանդիա այցի դեմ», – հաղորդում է հեռուստաալիքը։ Աբերդինի կենտրոնում ցուցարարները ծածանել են Թրամփի դեմ կարգախոսներով պաստառներ։ Հեռուստաալիքը նշում է, որ ոմանք […] ...
20:42 26.07.2025
Axios․ Ռուբիոն կոչ է արել ԱՄՆ-ին փոխել մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցում՝ բանակցությունների հերթական փուլի ձախողումից հետո, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ ուրբաթ օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման կողմից պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Ռուբիոն մի քանի անգամ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք […] ...
20:35 26.07.2025
ՊՍԺ-ն չի ցանկանում, որ Մբապեի պատմությունը կրկնվի Դոնարումայի պարագայումՉեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբում չեն ցանկանում` ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պատմությունը կրկնվի: Դոնարուման մերժել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու ակումբի մի քանի առաջարկներ, իտալացին 2026 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում էր […] ...
20:30 26.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 38 շենք, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ալ․ Մանուկյան փ. 1, 2, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սայաթ-Նովայի պող. […] ...