Գինարբուքային սկանդալի պատճառով Բորիս Ջոնսոնին անվանել են «քայլող դիակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+30.09 oC

Գինարբուքային սկանդալի պատճառով Բորիս Ջոնսոնին անվանել են «քայլող դիակ»

10:09 24.01.2022

Համաճարակի թեժ oրերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ երեկույթների նկատմամբ ունեցած սերը խարխլել է նրա հեղինակությունն ու քաղաքական կարիերան: Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Փիթ Դորեյի հայտարարությամբ՝ Ջոնսոնը կորցրել է ժողովրդի հեղինակությունն ու վստահությունը: Նրա համոզմամբ՝ կուսակցական սկանդալից հետո երկիրը մեկ տարվա ընթացքում կփոխի կառավարության ղեկավարին։

2021 թվականի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կիզակետում։ Պարզվել էր, որ գարնանը, երբ ամբողջ երկրում գործում էր համաճարակային կոշտ սահմանափակում, Դաունինգ սթրիթի նրա նստավայրում աշխատակիցների լիցքաթափման համար երեկույթներ են անցկացվել։ Մինչ շարքային բրիտանացիները նույնիսկ չէին կարողանում  հրաժեշտ տալ COVID-19-ից մահացած հարազատներին, երկրի ղեկավարությունը զվարճանում էր՝ մոռանալով ինքնամեկուսացման և սոցիալական հեռավորության մասին։

Իրադարձությունների նման զարգացում Lenta.ru-ին տված հարցազրույցում կանխատեսել է Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Փիթ Դորեյը։ Նա Ջոնսոնին անվանել է  քայլող դիակ՝ նշելով, որ նրա նկատմամբ հասարակության վստահությունն ու լավ հարաբերություններն ընդմիշտ վերացել են և չեն կարող վերականգնվել։ «Հիմա հարցն այն է, թե երբ է նա փոխարինվելու և ում կողմից»,- ասել է պրոֆեսորը։

Доска с фотографией Бориса Джонсона и надписью: «Шутка месяца: Борис Джонсон», Бернли, Великобритания, 12 декабря 2021 года

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոնսոնը նախատեսում է միջոցներ ձեռնարկել իր քաղաքական իմիջն ու կարիերան փրկելու համար։ Նրան աջակցել են կառավարության անդամները և հորդորել սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին։ Դրանով զբաղվում է բրիտանական կառավարության ավագ պետծառայող Սյու Գրեյը: The Times-ը գրում է, որ հետաքննության նպատակն է բացահայտել քովիդի դեմ օրենքների խախտումները և որոշել՝ արդյո՞ք կարգապահական տույժ պետք է կիրառել վարչապետի և գինարբուքների մյուս մասնակիցների նկատմամբ։

Հունվարին YouGov-ի անցկացրած հարցման համաձայն՝ բրիտանացիների 72 տոկոսը բացասաբար է արտահայտվել Ջոնսոնի գործունեության վերաբերյալ։

Համավարակի ողջ ընթացքում Մեծ Բրիտանիայում 154 000 մարդ է մահացել COVID-19-ի հետևանքներից:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP