ԱՄՆ-ն Եվրոպայի համար ռուսական գազին այլընտրանք է փնտրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.88 oC

ԱՄՆ-ն Եվրոպայի համար ռուսական գազին այլընտրանք է փնտրում

19:26 26.01.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կատարի հետ բանակցություններ է վարում Եվրոպա հեղուկ բնական գազի հնարավոր մատակարարումների շուրջ, եթե Ուկրաինա ռուսական ներխուժումը հանգեցնի մայրցամաքում դրա պակասի, գրում է Bloomberg-ը։

ԵՄ երկրները մտավախություն ունեն, որ, ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ Մոսկվան կարող է դադարեցնել վառելիքի մատակարարումները ԵՄ։ Եվրոպան իր բնական գազի ավելի քան 40%-ը ստանում է Ռուսաստանից, իսկ մատակարարումների մեկ երրորդն անցնում է Ուկրաինայի տարածքով։

Գործակալությանը հայտնի է դարձել, որ Բայդենը մտադիր է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին հրավիրել Սպիտակ տուն արդեն այս ամիս։ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը Bloomberg-ին հայտնել է, որ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները սկսվել են։

Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հեղուկ գազ արտադրողների հետ, Reuters-ին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյան։ Բանակցությունները գլխավորում է էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը, որը Դոնալդ Թրամփի նախագահությունից ի վեր նպաստում է ԵՄ-ում հեղուկ գազի տերմինալների կառուցմանը։

Բացի դրանից, ամերիկացի դիվանագետները դիմել են ԵՄ երկրներին գազ մատակարարող երկրորդ խոշորագույն մատակարարին՝ Նորվեգիային, ապահովելով  սպառման մոտ մեկ քառորդը։  CNN-ի աղբյուրների համաձայն էլ,  ռուսական գազի այլընտրանքի որոնումները գլոբալ են, որում ներգրավված են ԱՄՆ դաշնակիցները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

16:15 16.05.2025

Նիկոլ Փաշինյանը Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին վարչապետը գրել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Երկրաշարժի իմիտացիա Արարատ քաղաքում

16:15 16.05.2025

Երկրաշարժի իմիտացիա Արարատ քաղաքում

Պայթյուն բենզալցակայանում, քաղաքացիների տարհանում, փլատակներից տուժածների դուրսբերում, առաջին օգնության ցուցաբերում… Սարսափ ֆիլմի սցենար չէ. ՆԳՆ Փրկարար ծառայության հերթական տակտիկական ուսումնավարժանքն է՝ այս անգամ Արարատ քաղաքում։ Ըստ սցենարի՝ փրկարարները աշխատանքներ են իրականացնում երկրաշարժից տուժած տեղամասերում։ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Ավետիսյանի խոսքով՝ «Աշխատանքներն իրականացվել են երեք տեղամասերում. ընտրվել է Արարատի բժշկական քոլեջը, […] ...

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

16:10 16.05.2025

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս […] ...

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

16:04 16.05.2025

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։ Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16:00 16.05.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

ՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։ Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։ Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։ Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների […] ...

Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը

15:55 16.05.2025

Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: ...

BACK_TO_TOP