Բրյուսելում COVID-սահմանափակումների հակառակորդները պահանջում են կառավարության հրաժարականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Բրյուսելում COVID-սահմանափակումների հակառակորդները պահանջում են կառավարության հրաժարականը

22:10 30.01.2022

Հազարավոր ցուցարարներ կիրակի դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ կրկին բողոքելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառվող սահմանափակումների դեմ, ինչպես նաև պահանջում են կառավարության հրաժարականը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այս անգամ ակցիայի կազմակերպիչը «Միացյալ Բելգիան հանուն ազատության» հասարակական շարժումն է։ Ակցիայի ընթացքում կազմակերպիչները ստորագրություններ են հավաքել՝ դիմելու Բելգիայի Ներկայացուցիչների պալատ (խորհրդարան)՝ ներկայիս կոալիցիոն կառավարության լուծարման ընթացակարգ սկսելու համար։

Հիմնական պահանջները դեռ ներառում են կորոնավիրուսի վկայականի վերացումը, առանց որի անհնար է այցելել ռեստորաններ, կինոթատրոններ, մարզասրահներ։ Բացի դրանից, ցուցարարները դեմ են պարտադիր պատվաստմանը, որը նախատեսվում է ներդնել Բելգիայում բժշկական անձնակազմի համար։

Բելգիան ուրբաթ օրը թեթևացրել է որոշ կորոնավիրուսային սահմանափակումներ և ներդրել երկրում համաճարակաբանական իրավիճակի գնահատման նոր մեխանիզմ՝ բարոմետր։ Կրկին թույլատրվում են զանգվածային փակ միջոցառումները, բացվում են բոուլինգ կենտրոններ, բիլիարդի սենյակներ, խաղատներ։ Առայժմ բացառություն են կազմում դիսկոտեկները, որոնք դեռ արգելված են։ Ավելի քան 50 մարդ փակ և 100 մարդ բացօթյա միջոցառումների մասնակցելիս անհրաժեշտ կլինի ստուգել կորոնավիրուսի վկայականները։ Այնուամենայնիվ, դիմակները մնում են պարտադիր փակ տարածքներում:

Բացի դրանից, երկրպագուները կրկին կարող են վերադառնալ մարզադաշտեր։ ։

 

Համաճարակաբանական իրավիճակի որոշման չափորոշիչներն են լինելու կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցներ ընդունելու և վերակենդանացման բաժանմունքների զբաղվածության տվյալները, ինչպես նաև՝ վիրուսի տարածման արագությունը։

Omicron-ը ներկայում գերակշռող շտամն է Բելգիայում: Միջին հաշվով, օրական ավելի քան 300 մարդ է հոսպիտալացվում Բելգիայի հիվանդանոցներում ։
Հատկանշական է, որ Բելգիան ԵՄ-ում առաջատար դիրք է զբաղեցնում բնակչության շրջանում պատվաստումների մակարդակով, որը որոշ շրջաններում գերազանցում է 80%-ը, ներառյալ անչափահասները։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

22:25 07.08.2025

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

SHANTNEWS

22:00 07.08.2025

SHANTNEWS

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

21:49 07.08.2025

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

21:36 07.08.2025

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:27 07.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Սարկավագի փ. 106/1-151/2,126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի 4-րդ նրբանցի առանձնատներ և 5 նրբ. 3-126 առանձնատներ, Սարկավագ 3 փողոց առանձնատներ և 2 փողոց 3-40 […] ...

BACK_TO_TOP