Ցրտահարությունից մահացած 12 ներգաղթյալները Թուրքիայի և Հունաստանի միջև դիվանագիտական վեճ են առաջացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

Ցրտահարությունից մահացած 12 ներգաղթյալները Թուրքիայի և Հունաստանի միջև դիվանագիտական վեճ են առաջացրել

13:31 03.02.2022

Հունաստանի հետ սահմանին մոտ գտնվող թուրքական փոքրիկ քաղաքում տասներկու ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել ձմեռային հազվագյուտ փոթորկից մեկ շաբաթ անց, որը երկու երկրների տվյալ հատվածները ծածկել էր ձյունով:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ 12 ներգաղթյալները մահացել են ցրտահարությունից Իպսալա սահմանամերձ քաղաքում, որով ներգաղթյալները հաճախ փորձում են մտնել Եվրամիություն: Թե որտեղից են եղել միգրանտները և ինչու են նրանք նման ցրտի պայմաններում հայտնվել դրսում, պարզ չէ, սակայն Հունաստանն ու Թուրքիան տեղի ունեցած ողբերգության մեջ մեղադրում են մեկը մյուսին:

Սոյլուն Twitter-ում պնդել է, որ խումբը հետ է ուղարկվել Հունաստանի սահմանապահների կողմից՝ զրկված հագուստից և կոշիկներից, և մահացել ցրտահարությունից: Սոյլուն հունական սահմանապահ ստորաբաժանումներին ավազակներ է անվանել և ասել, որ Եվրամիությունը «չունի բուժում, թույլ է և զուրկ մարդկային զգացմունքներից»:

https://twitter.com/suleymansoylu/status/1488828785722105862

Հունատանի Ներգաղթյալների հարցերով նախարար Նոտիս Միտարաչին հերքել է Սոյլուի մեղադրանքները՝ նշելով, որ տեղի ունեցած ողբերգությունը որևէ աղերս չունի թուրքական կողմի առաջ մղած կեղծ քարոզարշավի հետ։

12 մահացած ներգաղթյալները 22 հոգանոց խմբի մի մասն էին։ Մյուս տասի որոնումները շարունակվում են։ Դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

15:39 17.07.2025

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...

Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

15:32 17.07.2025

Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […] ...

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասին

15:28 17.07.2025

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասին

Միացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ «Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն […] ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

15:20 17.07.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...

Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով

15:09 17.07.2025

Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...

SHANTNEWS

15:00 17.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP