Ուկրաինան նախատեսում է Թուրքիայից գնել ԱԹՍ-ներ և պաշտպանական համակարգեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

Ուկրաինան նախատեսում է Թուրքիայից գնել ԱԹՍ-ներ և պաշտպանական համակարգեր

15:33 03.02.2022

Ուկրաինան մտադիր է Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր գնել։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Նրա խոսքերով՝ Ուկրաինայի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալն անցյալ տարի աճել է 59 տոկոսով՝ հասնելով 7,1 միլիարդ դոլարի։

«Պաշտպանական արդյունաբերությունն այն ոլորտներից է, որտեղ առաջընթաց է գրանցվել հարաբերություններում: Մինչ օրս Ուկրաինան գնել է 12 թուրքական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև գլխավոր շտաբի պետի մակարդակով հայտնել է նոր սարքեր ձեռք բերելու մտադրության մասին»,- ասել է պաշտոնյան։

Հունվարին Թուրքիան ստորագրել է Bayrak Makina ընկերության Bayraktar Akinci մարտական ԱԹՍ-ների արտահանման առաջին պայմանագիրը, որոնց շարժիչները, ինչպես նախապես հայտարարել էին Կիևում, կմատակարարի Ուկրաինան։ Թե որ երկրի հետ է կնքված այս պայմանագիրը, չի նշվում։

Ինչպես հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, Ուկրաինան Թուրքիայի հետ բանակցություններ կվարի արտահերթ կերպով պաշտպանական համակարգեր գնելու հնարավորության շուրջ։

«Ինչպես պարզվեց, ՆԱՏՕ-ի երկրների հսկայական հերթ կա արտադրության մեջ գտնվող պաշտպանական համակարգեր ձեռք բերելու համար: Մենք բանակցություններ կվարենք, որպեսզի Ուկրաինային հնարավորություն տրվի արտահերթ կերպով գնել պաշտպանական համակարգերը՝ հաշվի անռնելով յուրահատուկ ժամանակաշրջանը»,- ասել է Ռեզնիկովը հինգշաբթի օրը Կիևում կայացած ճեպազրույցի ընթացքում։

Բացի դրանից՝ Ուկրաինան և Թուրքիան կքննարկեն երկու երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության հնարավորությունը Սև ծովում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

15:20 17.07.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...

Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով

15:09 17.07.2025

Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...

SHANTNEWS

15:00 17.07.2025

SHANTNEWS

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

14:50 17.07.2025

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:41 17.07.2025

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ ​​​ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

14:27 17.07.2025

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...

BACK_TO_TOP