19:16 06.02.2022
Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին՝ խոսելով նորամուտի և Լեհաստանի առաջնությունում խփած առաջին գոլի մասին, փոխանցում է armsport.am-ը:
«Փորձում եմ լավագույնս հանդես գալ՝ ի պատասխան այս ջերմ ընդունելության։ Յուրաքանչյուր խաղում՝ խաղաժամանակ ստանալու դեպքում, կփորձեմ առավելագույնս օգնել թիմին, քանի որ մենք պայքարում ենք ամենաբարձր նպատակների համար։ Շատ ուրախ եմ, նման նորամուտի մասին անգամ երազել չէի կարող։ Գոլ խփելն ու գոլային փոխանցումներ կատարելն իմ աշխատանքն է։ Միշտ ցանկանում եմ օգնել թիմիս»,- ասել է Վահան Բիչախչյանը։
Հայ ֆուտբոլիստը պատմել է նաև երկրպագուների ընդունելության մասին․
«Դեռ նախավարժանքի դուրս գալիս զգացի մեր երկրպագուների աջակցությունը։ Այն հիանալի էր, քանի որ սա իմ առաջին հանդիպումն էր «Պոգոնի» երկրպագուների հետ։ Թիմակիցներս արդեն ասել են, որ տնային խաղերի ժամանակ մթնոլորտը շատ ավելի լավն է լինելու։
Հարգանքներս մեր երկրպագուներին, ովքեր այսքան երկար ճանապարհ էին անցել՝ մեզ աջակցելու համար։ Շնորհակալ եմ դրա համար։ Եթե ցանկանում եմ ինչ-որ բան նվաճել այս մրցաշրջանում, մեզ պետք կլինի 12-րդ խաղացողի աջակցությունը՝ մեզ առաջ մղելու համար։ Անհամբերությամբ եմ սպասում սեփական հարկի տակ մեր հաջորդ խաղին, որտեղ ավելի շատ երկրպագուներ ներկա կլինեն։ Հուսով եմ՝ տնային մարզադաշտում էլ շուտով կվայելեմ գոլ խփելու բերկրանքը»,- եզրափակել է Վահան Բիչախչյանը։
22:34 20.06.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...