Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Կիևը պատրաստ է իր սահմանների մոտ իրադարձությունների ցանկացած զարգացման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Կիևը պատրաստ է իր սահմանների մոտ իրադարձությունների ցանկացած զարգացման

20:32 06.02.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել չհավատալ բացասական կանխատեսումներին՝ կապված ռուսական հնարավոր ներխուժման մասին արևմտյան գործընկերների տեղեկատվության հետ, սակայն ընդգծել է, որ իշխանությունները պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։

«Մի հավատացեք ապոկալիպտիկ կանխատեսումներին, տարբեր սցենարներ են հաշվարկվում տարբեր մայրաքաղաքներում, սակայն Ուկրաինան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման»,-գրել է նա Twitter-ում։

Կիրակի օրը ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը NBC հեռուստաալիքի եթերում ասել էր, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը «պատուհանում է, որտեղ ինչ-որ բան կարող է պատահել», «ցանկացած պահի կարող է տեղի ունենալ էսկալացիա և ներխուժում»:

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքները կունենան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ում

22:48 20.06.2025

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

BACK_TO_TOP