Օտտավայի քաղաքապետը խոստովանել է, որ իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը բողոքի ցույցերի հետ կապված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Օտտավայի քաղաքապետը խոստովանել է, որ իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը բողոքի ցույցերի հետ կապված

21:48 06.02.2022

Կանադայի մայրաքաղաքի իշխանություններն ու ոստիկանությունն այլևս չեն վերահսկում իրավիճակը՝ Օտտավայում հունվարի 29-ից անցկացվող կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերի հետ կապված։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը։

«Իրավիճակն այժմ լիովին անվերահսկելի է,- ասել է նա,-ցուցարարներն ավելի շատ են, քան ոստիկանները»:

Ուոթսոնը խոստովանել է, որ ցույցի սկզբնական փուլում իրավապահները պետք է ավելի ակտիվ լինեին: Որպես օրինակ նա բերել է ցուցարարների կողմից քաղաքապետարանի դիմացի այգում փայտե խոհանոցի կառուցումը, որը դարձել է ցուցարարների հավաքատեղիներից մեկը։

Ուոթսոնը հավելել է, որ տիրող իրավիճակի վերաբերյալ մշտական ​​կապի մեջ է դաշնային և նահանգային իշխանությունների հետ: Նա նշել է, որ մինչ այժմ զինվորականների ներգրավման մասին խոսք չկա, սակայն չի բացառել, որ այդ հարցը կարող է դիտարկվել։

Ցուցարարները դաշնային և տարածաշրջանային իշխանություններից պահանջում են վերացնել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն ընտանիքի հետ հունվարի 29-ին լքել է մայրաքաղաքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ երկուշաբթի օրը հայտարարել, որ վարակվել է կորոնավիրուսով։ Նա ասել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել Օտտավայի ցուցարարների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ում

22:48 20.06.2025

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

BACK_TO_TOP