16:08 07.02.2022
Եվրոպական միությունն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ անդրադառնալով հայ գերիների վերադարձին։
«Ադրբեջանի կողմից 8 հայ գերիների ազատ արձակումը և Հայաստան վերադարձնելը դրական զարգացումների ևս մեկ դրսևորում է Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո։ ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը»,- գրել է Շառլ Միշելը։
The release by Azerbaijan and reparation to Armenia of 8 Armenian detainees is another sign of positive developments following the meeting with @EmmanuelMacron @azpresident @NikolPashinyan
The EU supports stability and prosperity in the region. pic.twitter.com/PprzrxxRt6
— Charles Michel (@eucopresident) February 7, 2022
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք։ Հրապարակվել են նրանց անունները։
15:28 17.07.2025
Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասինՄիացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ «Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն […] ...
15:20 17.07.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդիՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...
15:09 17.07.2025
Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...
14:50 17.07.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...
14:41 17.07.2025
Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...