Կին կալանավորը հացադուլ է հայտարարել, 4 անչափահաս երեխաներն առանց խնամքի են մնացել. դիտորդները բարձրաձայնում են խնդիրների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Կին կալանավորը հացադուլ է հայտարարել, 4 անչափահաս երեխաներն առանց խնամքի են մնացել. դիտորդները բարձրաձայնում են խնդիրների մասին

18:58 25.07.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անցկացվող մշտադիտարկման ընթացքում բացահայտվող խնդիրների շարքում լուրջ մտահոգության տեղիք են տալիս բազմազավակ այն կանանցի խնդիրները, որոնց նկատմամբ կալանքի որոշում է կայացվել: Հուլիսի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին լրագրողներին ասաց ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը:

Քրեադատավարական օրենսգիրքը սահմանում է, որ 8 տարեկանից ցածր երեխա ունենալու դեպքում կալանքը չի կիրառվում, մինչդեռ խմբի անդամները նշում են, որ Աբովյան ՔԿՀ-ում կալանավորված կանանցից մեկը հացադուլ է հայտարարել, քանի որ ունի 4 անչափահաս երեխա, բայց կալանքը երկարաձգվել է, իսկ երեխաների խնամքի հարցը լուծված չէ:

«Ամենափոքր երեխան 10 ամսական է, այսինքն՝ կալանավորման ժամանակ եղել է 8 ամսական, կինը կերակրել է մայրական կաթով, և այժմ երեխան առողջական խնդիրներ ունի՝ կաթից զրկելուց հետո: 5-րդ երեխան նոր է չափահաս դարձել: Տեսնում ենք խնդիրների մի ամբողջ խումբ, որ վերաբերում են թե´ քննչական մարմնին, թե՛ դատարաններին, որ կալանքի որոշումը կայացնում են, թե´ սոցիալական ծառայություններին, որ իրենց ֆունկցիան չեն կատարում, մասնավորապես՝ խնամակալության հանձնաժողովներին, որ պետք է հետամուտ լինեին այդ երեխաների խնամակալության հարցի լուծմանը», – նշում է Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ նման դեպքերը եզակի չեն, իսկ խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Արդյունքում ՔԿՀ-ն կրում է ամբողջ համակարգի այն բեռը, որը չի կատարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Փաշինյան

22:03 15.05.2025

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

22:00 15.05.2025

SHANTNEWS

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

21:49 15.05.2025

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

21:25 15.05.2025

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

21:19 15.05.2025

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:10 15.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...

BACK_TO_TOP